Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Տիկնա՛յք և պարոնա՛յք, արտագաղթի ու ներգաղթի խնդիրներին զգուշորեն պետք է մոտենալ․ Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Армен Айвазян էջից․

Ռուսաստանը այսօրվանից մեկ ամսով բացել է իր սահմանները ՀՀ քաղաքացիների համար և առաջին օրը «Զվարթնոց» օդանավակայանում որոշակի կուտակումներ են առաջացել։ Սա բնական է, որովհետև Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող, այնտեղ տուն ունեցող հազարավոր մարդիկ 2019 թ. մարտ-ապրիլ ամիսներից ի վեր չէին կարողանում վերադառնալ։ Շատերն էլ Ռուսաստանում տարատեսակ գործեր ունեն՝ սկսած բիզնեսից վերջացրած բժշկական խնդիրներով։ Ուրեմն ի՞նչ անհրաժեշտություն կա խուճապ տարածել ահա այսպիսի անհիմն հայտարարություններով. «Ես կարող եմ ցավալի կանխատեսում անել, որ այս արտագաղթը 90-ականների արտագաղթից ավելի զարհուրելի արտագաղթ է լինելու: Ինչո՞ւ: Որովհետև, ցավոք սրտի, մեր բազմաթիվ՝ հարյուր-հազարավոր հայրենակիցների համար այսօր Հայաստանն իր և իր երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է»։
Հայտարարության հեղինակը ԲՀԿ ղեկավար դեմքերից մեկն է՝ Նաիրա Զոհրաբյանը։ Բայց իրականում սոցիալական ցանցերն ու ԶԼՄ-ներն այսօր լիքն էին իբր արդեն սկսված «ահավոր արտագաղթի» մասին չարագուշակություններով ու չարախնդություններով։ Մի՞թե Հայաստանում քաղաքական ընդդիմություն ներկայացող ուժերն ու գործիչները չեն գիտակցում, որ արտագաղթի այսպիսի անզուսպ (թեկուզև «սև») քարոզով ունքը շինելու տեղն աչքն են հանում։
Տիկնա՛յք և պարոնա՛յք ընդդիմադիրներ, փաշինյանական խունտային քննադատելու և հեռացնելու համար կան հազար ու մի այլ լրջագույն պատճառներ։ Կենտրոնացե՛ք դրանց վրա։ Իսկ արտագաղթի ու ներգաղթի նուրբ ու կենսականորեն կարևոր խնդիրներին չափազանց զգուշորեն պետք է մոտենալ։
Ի՞նչ է այս աղմուկ-աղաղակը՝ օտար ուժերի պատվերով Հայաստանից հերթական զանգվածային արտագաղթը կազմակերպելու քարոզարշավի նախերգանք թե՞ սովորական քաղաքական անպատասխանատվություն։ Շուտով դա էլ կպարզվի։
Հ.Գ. Ասեմ նաև, որ նողկանք եմ զգում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին «ժեխ» ու «նախիր» անվանող անընդունելի և անարդար հայհոյանքներից։ Դադարացրե՛ք։ Մնացել ենք մի բուռ հայություն երկու թիզ վտանգված հայրենի հողի վրա։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել