Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Նախագիծ-ծրագրի իրագործում ԵՊԲՀ ԼՕՌ և դիմածնոտային կլինիկայի ղեկավար, պրոֆ. Աննա Պողոսյանի, Սերգո Հովհաննիսյանի, Կարեն Մաշինյանի և Արմեն Զուրաբյանի հետ համատեղ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Օրերս իմ ընկեր Teny Abrahamian-ը Վաշինգտոնից ինձ ուղարկեց այս նկարը հեռավոր 1999 թվականից, որ գտել էր իր երջանկահիշատակ հոր արխիվից: Նկարում ես եմ, իմ մենթոր` Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Հրաչ Աբրահամյանի և ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի ղեկավարության հետ: Հրաչը 1998-ին ստեղծեց Հոսպիտալի Դիմածնոտային բարդ պրոթեզավորման բաժանմունքը: Դրանում մեծ է պրոֆեսոր Վահագն Կիրակոսյանի` Vahagn Kirakosyan, խիստ կարևոր ավանդը: Ես դարձա առաջին ղեկավարը և իմ իրավահաջորդների `Կարեն Մաշինյանի, Սերգո Հովհաննիսյանի, Արմեն Զուրաբյանի, թիմակիցներ Մինա Դարբինյանի, Անուշ Բաբայանի, Աննա Զուլումյանի, Իննա Հովհաննիսյանի, Նելլի Եսայանի, Վլադիմիր Ավագյանի, Իննա Մկրտչյանի և Դոռա Կարապետյանի հետ ստեղծեցինք տարածաշրջանի այն եզակի աշխարհը, որը զբաղվում էր դեմքի արատների պրոթեզային վերականգնմամբ` Անապլաստոլոգիայով:Ասածս ի՞նչ է. մի նախագիծ ենք սկսում` վերջին հերոսամարտում դեմքի հրազենային վերք ու վնասվածքներ ստացած մարտիկների օրթոպեդիկ վերկանգնման ուղղությամբ: Նախագիծ-ծրագիրն իրագործում եմ ԵՊԲՀ ԼՕՌ և դիմածնոտային կլինիկայի ղեկավար, պրոֆ. Աննա Պողոսյանի, Սերգո Հովհաննիսյանի, Կարեն Մաշինյանի և Արմեն Զուրաբյանի հետ համատեղ: Իմ մոսկովյան թիմի հետ այցելելու ենք Երևան և Կենտրոնական Զինվորական հոսպիտալի մեր 23 ամյա դիմածնոտային պրոթեզավորման կլինիկայի տարածքում իրագործելու ենք կլինիկական ընդունելությունը: Բոլոր այն մարտիկները, որոնք ունեն դեմքի արատների պրոթեզավորման անհրաժեշտություն, կստանան լիարժեք բուժում անվճար:ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ ԵՊԲՀ ՕՐԹՈՊԵԴԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ` ԻՄ ԸՆԿԵՐՈՋ` ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ:

Artavadz Khazarian֊ի ֆեյսբուքյան էջից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել