Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Հարգելի՛ հայրենակիցներ,
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Հայոց բանակը հպարտությունն է մեր ժողովրդի: Թեև մեր երկրի համար ծանր ժամանակներ են, բայց ոչինչ չպետք է ընկճի մեր հավաքական հավատքը, կամքն ու մարտունակ ոգին: Հայոց բանակը հասարակությանը հաղթանակներ և հպարտություն պարգևած բանակ է: Այսօր էլ պատերազմի ծանրությունն իր ուսերին վերցրեց հայ զինվորը, հերոսաբար կռվեց հայրենիքի փրկության համար՝ չխնայելով սեփական կյանքը: Հայ զինվորի խաչը ծանր է, փառքը՝ մեծ: Մենք ոչինչ չպետք է խնայենք մեր բանակի հզորությունը ամրապնդելու, էլ ավելի զորեղացնելու համար:
Թշնամին պետք է զգա, որ իր դիմաց բանակի վերածված մի ամբողջ ազգ է: Մենք այլընտրանք չունենք. յուրաքանչյուր հայ զինվոր է, յուրաքանչյուրս մեր հնարավորությունների չափով պետք է ամեն ինչ անենք, կանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, զինվորի կողքին՝ մեր երկրի խաղաղ ու կայուն առաջընթացը ապահովելու նպատակով:
Շատերի համար անհնարին թվացողը պետք է դարձնենք հնարավոր. մենք իրավունք չունենք կիսատ թողնել մեր հայրենապաշտ հերոսների գործը, կորցրածը պետք է հետ բերենք. Աշխարհի ամենահարազատ անկյունը Հայրենիքն է, որի փրկության համար պետք է շարունակենք մեր արդար պայքարն ու պահանջը՝ պետական, ազգային մտածելակերպով ու միասնականությամբ :
Կրկին շնորհավորում եմ , մաղթում խաղաղութուն, ոգու ամրություն և միասնություն, ի նպաստ մեր պետության և անվտանգ ապագայի:
Փա՛ռք մեր զինված ուժերին: Աստված պահապան բոլորիս։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել