Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Միասնականությունը նախ եւ առաջ գործողություն է․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Այսօր գրեթե բոլորը կարիք ունեն միաբանության, եթե կարելի է այդպես ասել։
Շատերը միասնականության, միաբանության կոչեր են անում։ (Զավեշտալին այն է, որ կոչից հետո հաճախ հայհոյում են տարակարծությունը։)
Տեխնիկապես քչերն են տիրապետում այդ բանաձեւի իրականացմանը։
Միասնականությունը, միաբանությունը դա գործողություն է նախ եւ առաջ, որը ենթադրում է առաջին հերթին գտնել որեւէ հարցի շուրջ համախոհներ եւ նրանց հետ համատեղ ձեռնարկել այդ հարցի լուծմանն ուղղված քայլեր։
Այդ հարցերը սկսում են ընտանիքից, բարեկամությունից, հարեւաններից, թաղամասից եւ այդպես, կամաց֊կամաց դառնում նաեւ երկրի հարցեր։
Հենց այդ գործողությունը պետք է սկսել իրականացնել եւ հենց այդտեղ էլ գործողություն իրականացնողը կբախվի լուրջ խնդիրների ու թերեւս հասկանալի կդառնա, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում մեր հասարակությունը, որը կարիք ունի դառնալու հանրություն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել