Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Արցախյան երկորդ պատերազմը ոչ թե հինգերորդ սերնդի ժամանակակից պատերազմ էր, այլ բառիս բուն իմաստով՝ անցյալի պատերազմ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Վերջերս հետաքրքիր մի հաղորդում դիտեցի ռուսական Звезда հեռուստաընկերության Youtube-յան ալիքում։ Նյութը «էլեկտրոնային պատերազմների» և այդ ոլորտում ռուսական ռազմարդյունաբերության նոր ձեռքբերումների մասին էր։ Հաղորդավարը ՌԷՊ համակարգեր էր ներկայացնում, որոնց հնարավորությունները պարզապես ապշեցնող են։ Օրինակ, խոսք էր գնում Ртуть համակարգի մասին, որի շնորհիվ հնարավոր է օդում ոչնչացնել գրեթե բոլոր ժամանակակից հրթիռները։ Հաղորդման ընթացքում առաջին անգամ կադրեր ցուցադրվեցին, որտեղ երևում էր, թե ինչպես են համազարկային կրակի Սմերչ համակարգի հրթիռները երկրի մակերևույթից մոտ 500 մետր բարձրության վրա պայթեցվում Ртуть-ի միջոցով։Նայում ու մտածում էի, որ Արցախյան երկորդ պատերազմը, որն այդքան ողբերգական ավարտ ունեցավ մեզ համար, ոչ թե հինգերորդ սերնդի ժամանակակից պատերազմ էր, ինչպես դա մեզ ներկայացվում էր պաշտպանական գերատեսչության քարոզչության կողմից, այլ բառիս բուն իմաստով՝ անցյալի պատերազմ։ Գիտե՞ք երբ է նկարահանվել այդ հաղորդումը։ 2015 թվականին (մեկնաբանություններում հղումը կտեղադրեմ)։Ապշելու բան է։ Մենք պարտվել ենք անցյալի պատերազմում… Ու հիմա էլ շարունակում ենք մտածել անցյալի պատերազմների մասին։ Մինչդեռ հաղթանակի բոլոր երաշխիքներն ապագայում են։ Ու մեր ձեռքում։ Ավելի ճիշտ՝ մտքում։ Հայաստանն այլ ելք չունի, քան նոր պատերազմը և հաղթանակն այդ պատերազմում։ Իսկ դրա ամենավստահելի ուղին կրթությունն ու ազգային նպատակների ճիշտ ընտրությունն է։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը
Բնութագրությունը հասանալի չէ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել