Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թափանցիկության մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Պատկերացրեք մի խոշոր ընկերություն, որտեղ աշխատում են մի քանի 100 խելացի, պրոֆեսիոնալ և ստեղծագործ մարդիկ։ Պայմանական անունը թող լինի «Տանձ», և լոգոն էլ կծած տանձ։ «Տանձ»-ը, իհարկե ունի թոփ, մենեջմենթ – ղեկավարություն, որը տիրապետում է բիզնես ստրատեգիային և ամբողջ ինֆորմացիային։ Երբ շեֆերը ուզում են ֆինանսական կամ ռազմավարական որևէ հարց քննարկել, փակվում են մի մեծ խորհրդակցությունների սենյակում և խորհրդավորության լույսի տակ որոշումներ կայացնում:Ի՞նչ է զգում «Տանձ»-ի թիմի անդամը՝ անհայտություն, անորոշություն, անկայունություն, մեծ պատնեշ իր և ընկերության լիդերների միջև, վախ ապագայի հանդեպ և այլն։ ։ Հիմա պատկերացնենք մեկ այլ ընկերություն՝ «Ավոկադո»-ն, որտեղ թիմի անդամներին միշտ հասանելի են շաբաթական վաճառքները, եկամուտը, բանկում դրամային մնացորդը, բոլոր բիզնես պայմանագրերը, բիզնես պլանը և այլն։Ավելին, «Ավոկադո»-ի ղեկավարները, ամսական մի քանի անգամ հավաքում են ամբողջ թիմին և մանրամասն զեկուցում բիզնեսի առաջընթացի և ապագա պլանների մասին։ Ի՞նչ է զգում «Ավոկադո»-ի թիմի անդամը՝ մեծ նպատակի համար պայքար, թիմին պատկանելիություն, իրավիճակը կառավարելու հնարավորություն, և վերջապես ամեն իր ամեն որոշումը բիզնեսի մեծ պատկերով անցկացնելու կարևորություն։Թափանցիկ գործելաոճը միասնական մեծ նպատակի համար պայքարող և նվիրված թիմ ստեղծելու ամենաէֆեկտիվ մեթոդն է։Իսկ ինչպես հայտնի է, բիզնեսի հաջողությունը հենց սուպեր թիմ ունենալու մեջ է։Հ.Գ. Թափանցիկությունը նույնչափ կարևոր է կառավարության համար. իր թիմին՝ ժողովրդին մոտիվացված և միասնական պահելու համար։

Նյութը Արտավազդ Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել