Մեկնարկել է Գորիս Օփեն 2026 միջազգային մրցաշարը․ լուսանկարներ
Գորիսում շախմատային պայքարը սկսված է ♟️ Մեկնարկել է «Գորիս Օփեն» շախմատի միջազգային 2-րդ մրցաշարիը, որը մեկ հարկի տակ է համախմբել տարբեր երկրներից ժամանած շախմատիստների։ Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արտուր Խոջաբաղյանը, Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի, կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը և Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ 10 միլիոն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդով մրցաշարը խոստանում է լարված ու հետաքրքիր շախմատային շաբաթ։ Մրցաշարը կազմակերպում են Հայաստանի շախմատի ակադեմիան և Սյունիքի շախմատի ֆեդերացիան՝ Գորիսի համայնքապետարանի, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի և «Լիճքվազ» ՓԲԸ-ի հովանավորությամբ։ Մրցաշարին աջակցում են «Էլոլա» ՓԲԸ-ն, Հրանտ Բաղդագյուլյանի արվեստանոցը, ինչպես նաև հյուրընկալող BMG Hotel-ը, «Մինա», «Մթնաձոր» և «Red Roof» հյուրանոցները։ Մրցաշարի գործընկերներն են ChessMood-ը և Chessify-ը։ Բարի՜ գալուստ, Գորիս։ Թող այս օրերը բոլոր մասնակիցների համար լինեն հաջող խաղերի, նոր ծանոթությունների և լավ հիշողությունների հնարավորություն