Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը ուսանողության միջազգային օրվա առթիվ

Մեր՝ Գորիսի համայնքային իշխանության համար երիտասարդների կրթության, ինքնադրսևորման, մասնագիտական առաջընթացի և ներուժի իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը կարևոր առաջնահերթություն է։ Ցանկանում ենք ունենալ այնպիսի համայնք, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր գիտելիքով ու կարողություններով նպաստելու ոչ միայն սեփական հաջողությանը, այլև հայրենի բնակավայրի ու երկրի զարգացմանը։

Continue ReadingԳորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը ուսանողության միջազգային օրվա առթիվ

Պարոն Ռուբինյան, ես ինձ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՄ ԶԳՈՒՄ. Մհեր Հակոբյան

..Իմ ազգային ինքնագիտակցության կարևորագույն արժեք հանդիսացող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ղեկավարին դուք դիմում եք վիրավորական մակդիրներով՝ ստորացնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձին և նրա բուն պաշտոնը, իսկ արդյունքում էլ ոտնահարում եք իմ կրոնական զգացումները ու ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԵՔ ԻՆՁ:

Continue ReadingՊարոն Ռուբինյան, ես ինձ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՄ ԶԳՈՒՄ. Մհեր Հակոբյան

Ինչո՞ւ է այդքան անտանելի Երևանը․ Արտուր Խոջաբաղյան

Չի կառուցվել որևէ ճանապարհ, կամուրջ, որը միտում ունի քաղաքը բեռնաթափելու, շրջանցելու։ Միայն եղել են խոստումներ ու սիրուն սիրուն խոսքեր։ Էդ առումով, իհարկե, մրցակից չունեն։Ու ստացել ենք էս բարդակը, որովհետև լայաղ չեն արել մի քայլ ավել մտածել։Մի հատ կարկուլյատոր ես վերցնում, հաշվում միջին մեքենաների քանակը, քո փողոցների լայնությունը, երկարությունը, ծանրաբեռնվածությունը ու մի քանի բան էլ գումարում, հանում, ամեն ինչ շատ պարզ է։

Continue ReadingԻնչո՞ւ է այդքան անտանելի Երևանը․ Արտուր Խոջաբաղյան

ԳՊՀ «Կերպարվեստ» մասնագիտության ուսանողներն ավարտել են թանգարանային պրակտիկան

Գորիսի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողները պրակտիկայի շրջանակում այցելել են Գորիսի և Սիսիանի թանգարաններ, պատկերասրահներ, արվեստանոցներ ու մշակութային կենտրոններ՝ տեղում ծանոթանալով տարածաշրջանի գեղարվեստական և պատմամշակութային ժառանգությանը։

Continue ReadingԳՊՀ «Կերպարվեստ» մասնագիտության ուսանողներն ավարտել են թանգարանային պրակտիկան

«Մի՛ սպասեք, որ ձեր կարողությունները կնկատեն․ դրսևորե՛ք դրանք»․ Տիգրան Վանդունցի ուղերձը ուսանողներին

Ուսանողների միջազգային օրվա առթիվ ռեկտոր Տիգրան Վանդունցը շնորհավորել է ուսանողներին՝ կարևորելով նրանց նախաձեռնողականությունը, ինքնուրույն մտածողությունն ու սեփական գաղափարները կյանքի կոչելու համարձակությունը։

Continue Reading«Մի՛ սպասեք, որ ձեր կարողությունները կնկատեն․ դրսևորե՛ք դրանք»․ Տիգրան Վանդունցի ուղերձը ուսանողներին

Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սյունիքի մարզպետ, ԳՊՀ խորհրդի նախագահ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորել է Հայաստանի ուսանողներին՝ առանձնահատուկ ջերմությամբ դիմելով Սյունիքում սովորող երիտասարդներին և կարևորելով նրանց դերը մարզի զարգացման գործում։

Continue ReadingՌոբերտ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը շնորհավորել է ուսանողներին՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն, նոր ձեռքբերումներ, համարձակ նպատակներ և հաջողություններ մասնագիտական ճանապարհին։

Continue ReadingԳորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

«Բակտերիաները աշխարհում»․ Վերիշենի աշակերտները՝ գործնական այցով «ԷԼՈԼԱ» արտադրամասում

«Բակտերիաները աշխարհում» նախագծային աշխատանքի շրջանակում Վերիշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներն այցելել են «ԷԼՈԼԱ» կաթնամթերքի արտադրամաս՝ ուսումնասիրելու կաթնաթթվային բակտերիաների դերը մթերքի արտադրության գործընթացում։

Continue Reading«Բակտերիաները աշխարհում»․ Վերիշենի աշակերտները՝ գործնական այցով «ԷԼՈԼԱ» արտադրամասում

Գորիսի ԲԿ-ում հեռացվել է մեծ կիստոմա՝ 17-ամյա պացիենտի մոտ

Որովայնի սուր ցավերով բժշկական կենտրոն դիմած 17-ամյա աղջկա մոտ հետազոտությամբ հայտնաբերվել է ձախ ձվարանի մեծ կիստոմա։ Շտապ վիրահատական միջամտությունն ավարտվել է բարեհաջող, իսկ պացիենտը չորս օր անց դուրս է գրվել՝ լավացումով։

Continue ReadingԳորիսի ԲԿ-ում հեռացվել է մեծ կիստոմա՝ 17-ամյա պացիենտի մոտ

Գորիսի պատանի ըմբիշ Գարիկ Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

Վաղարշապատում անցկացված Անդրանիկ Եդիգարյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սան Գարիկ Դավթյանը գրավել է առաջին տեղը։

Continue ReadingԳորիսի պատանի ըմբիշ Գարիկ Դավթյանը՝ ոսկե մեդալակիր