Ըստ նոր մշակվող սահմանադրության ՀՀ քաղաքացիներին կարող են զրկել քաղաքացիությունից ու հետևաբար զրկել շատ իրավունքներից ու նույնիսկ դուրս հանել երկրի տարածքից ներքոհիշյալ դեպքերում.
Պետական դավաճանություն։
Իշխանությունը յուրացնելը։
Սահմանադրական կարգը տապալելը։
Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ։
Իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ տարածքային ամբողջականությունը խախտելու հրապարակային կոչեր։
Էս հոդվածների տակ հնարավոր է խցկել ցանկացած լուրջ բողոք, պահանջ, ակտիվիզմ, պայքար ու աչքի ընկնող մարդկանց, այդ թվում նաև բոլոր իսկապես ընդդիմադիրներին ուղղակի ռադ անել քաղաքական դաշտից ու նաև երկրից։ Մի պստիկ ուսումնասիրելուց հետո արդեն էս գտա։ Բայց որ դնեմ ու մանրամասն քչփորեմ ավելի շատ թաքնված խնդիրներ` իշխանության կենտրոնացման ու էս կառավարության հավերժ մնալու ավելի շատ կոնտեքստներ կգտնեմ։
Միաժամանակ ավելացնելու են երդվյալ ատենակալների ինստիտուտը, ով դատարանի որոշում կայացնելու 50%ը վերցնելու է իրեն։ Փաստացիորեն, ցանկացող քաղաքացիների միջից քննության կարգով ընտրելու են երդվյալ ատենակալներ։ Իսկ ո՞վ է քննություններն անցկացնելու ու որոշելու քննությունների արդյունքները։ Դե բնականաբար իշխանության ներկայացուցիչը։ Այսինքն կարող են մեծամասամբ քննության միջոցով մաղել ու դնել իրենց կուսակցության ներկայացուցիչներին ու գաղափարակիցներին։ Ու էդքանով ստանալ նաև անկախ դատական համակարգի որոշում կայացնելու 50%ը նույնպես։ Իսկ սա նույնպես շատ լուրջ վտանգ է։
Մեկ ուրիշ կետով էլ ուժային կառույցները կարող են արդեն ձեզ հանգիստ գաղտնալսել առանց դատարանի որոշմամբ ու դա ուղղակի արդարացնել պետական անվտանգությամբ։ Ու դա հետո կարող են օգտագործել ձեր իսկ դեմ դատարանում։
Ու նման վտանգներ իսկապես շատ կան…
Ուշադիր կարդացեք էս նոր սահմանադրության բոլոր կետերն ու հետևություններ արեք …