Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հիմա բնավ «վլաստի» հարց չէ, այլ մեր լինել, չլինելու հարցն է․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
15 Views

Ցանկացած ահաբեկչություն սովորաբար տեր ունի։ Ու հաճախ տերը հայտարարում է իր անունը։Մեր դեմ իրականացված այս ահաբեկչության տերը «չգիտեմ» ով է, բայց իր սիմվոլը 911-ն է։ 911-ով «ավետիսը» տվեցին գործընթացի եւ 9.11-ին ավարտեցին։Իրենց գծած սցենարի ծառաներն էլ լցված են մեր մեջ։(44 օր տեւեց պատերազմը եւ առաջին փուլով 44 գերի էլ հետ ուղարկեցին։) Ինչո՞ւ եմ սա գրում։ Որ որոշ չափով հասկանալի լինի թե ինչ հզոր ուժի հետ գործ ունենք։ (Եթե կոպիտ ասելու լինենք, նրանք կարող են մեզ կռվացնել աքլորների կամ շների պես, իրենց ուզած չափով պահել կռիվն ու իրենց ուզած ֊ժամանակ դադարեցնել այն)։Ու կարծես թե Զանգեզուրը հաջորդ թիրախն է։ Էստեղ ոչ կարանք գողական գնանք, ոչ էլ «մուտիտ» անենք, առավել եւս թաքցնելով մեր իրական թուլությունը։Էս հարցում ճշմարտությունից փախչելը կործանարար է։Հիմա բնավ «վլաստի» հարց չէ, այլ մեր լինել, չլինելու հարցն է։Կունենա՞նք շնորհք իրար հետ սեղան նստելու, թե ոչ, դրանից էլ կախված կլինի մեր հողում մեր հետագա ապրելու իրավունքը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել