Տասնիննը, տասնվեց, մայիս տասնհինգին,
Հայոց առյուծ ընկավ վրեժը կրծքին:
Այսօր Քեռու հիշատակի օրն է։
————-
Քեռու մահւան տարելիցը Ալէքսանդրապոլում (1917)
Ամսիս 15-ին (1917) Ալէքսանդրապոլում տէղի ունեցաւ Սգահանդէս-միտինգ հերոս Քեռու մահւան տարելիցի առթիւ։
Քեռին որպէս մարդ վերին աստիճանի շիտակ ու ազնիւ էր և զուրկ փառասիրական ամեն տենչանքից, որոնցով տարւած են մեր շատ ականաւոր գործիչներն ու հերոսները։
Քեռու համեստութիւնը հէքիաթային էր, իսկ սիրտը չափազանց քնքուշ։ Ո՞ր զինւորին չէ յայտնի Քեռու սիրտը։
Քեռին շատ գիշերներ է լուսացրել կարկտելով իր զինւորի կօշիկը կամ թամբը և նոյն իսկ իր հագուստն է տւել քաջ կռւողին։
Երբ յայտարարւեց ռուս-տաճկական պատերազմը, Քեռին առաջինն էր, որ թողեց իր դիրքով պաշտօնը Պարսկաստանում և եկաւ, անցավ IV կամաւորական խումբի գլուխը։
Ընկեր Նժդեհը ցուցադրեց հերոսի ներկայութիւնը ու ազդեցութիւնը զօրքի մէջ։ Կռւի դաշտում Քեռու ներկայութիւնն էր, որ ոգևորում էր ամբողջին։
Ռուս զօրականն ու զինւորը երբ իր կողքին տեսնում էր Քեռուն, նա իրեն ապահով էր զգում և այն համոզման էր, որ յաղթանակն ապահովւած է։
Ընկերը վերջացրեց իր ճառը հետևեալ խոսքերով, «Շատերն են տեսել Մասիսը, մօտեցել նրա փեշերին, փոր- ձել բարձրանալ սարն ի վեր, բայց նրա կատարին հասնել չի յաջողւել և ոչ մեկին։ Գրում են, գրում անվերջ, շարժւում վսեմախօս շրթունքներ Քեռու մասին, բայց պատկերացնել անմահ դիւցազնի հոգու մեծութիւնը չի յաջողիլ և ոչ մէկին»։
Ճառերը վերջանալուց յետոյ բազմութիւնը զինւորական նւագացութեան ուղղեկցութեամբ անցաւ փողոցներով և կանգ առաւ Դաշնակցութեան տան առաջ, ուր ընկեր Նժդեհը մարմնի կողմից յայտարարեց հասարակութեանը կազմել մի հեռագիր և հաղորդել ամենուրեք, որ Ալէքսանդրապոլը այսուհետ մայիսի 15-ը պիտի տօնի ամեն տարի, որպէս Հայկական «Փառաց տաճարի» բացման օր։
Զինւորական նւագախմբի երաժըշտութեան տակ ժողովուրդը ցրւեց բարձր տրամադրութեամբ։
Տե՛ս Ժայռ, Ալեքսանդրապոլ, 1917, մայիսի 21