Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ապագայում կործանիչները կկարողանան մարտական ​​առաջադրանքները կատարել արհեստական բանականության միջոցով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

«Հաջորդ սերնդի օդային գերակայություն» (Next Generation Air Dominance-NGAD) ծրագրի շրջանակներում ստեղծված վեցերորդ սերնդի ամերիկյան կործանիչը կստանա երկրորդ օդաչու, որի դերը կկատարի ԱԲ-ն: Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Ուիլ Ռոփերը։ Ըստ նրա, օդաչուի պարտականությունները կատարող ԱԲ-ն հնարավորություն կտա լուծելու մի շարք կարևորագույն խնդիրներ, այդ թվում՝ վեցերորդ սերնդի կործանիչները գործնականում անխոցելի դարձնելու հետ կապված։

Այժմ ամենակարևոր հարցն այն է, թե կործանիչի ղեկավարման հարցում ինչ գործառույթներ պետք է ունենա ալգորիթմը։ Ըստ Ռոփերի, բոլոր այն օդաչու ԱԲ-ները, որոնք միայնակ են թռիչք կատարում, խոցելի են հակառակորդի կողմից կիրառվող «հակա-ԱԲ տեխնիկաների» (counter-AI techniques) համար։ Դա պայմանավորված է նրանով, որ ներկայիս ԱԲ համակարգերը մեծամասամբ հիմնված են խաղերի վրա, որոնք ներառում են որոշակի գիտելիքների կանոններ, բայց պատերազմը, որը վարում են մարդիկ, շատ հաճախ դուրս է բոլոր կանոններից, և և պարտադիր չէ, որ տրամաբանական լինի։ Թեև ԱԲ-օդաչուի գործառույթը լինելու է օժանդակ, այնուամենայնիվ վեցերորդ սերնդի կործանիչը վերջինիս վստահելուց առաջ, դեռևս անելիքներ շատ կան,- նշել է Ռոփերը։

Այսպիսով, ապագայում կործանիչները կկարողանան մարտական ​​առաջադրանքները կատարել արհեստական բանականության միջոցով, մի բան ինչին այժմ ձգտում են գերտերությունները։ Դրա որոշ դրսևորումներն արդեն մասամբ առկա են գոյություն ունեցող կործանիչների մոտ։

ita.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել