Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Թուրք Նիկոլ» և «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով հիշատակ ե՞նք հարգում․ Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Զարմանալի ենք, զարմանալի ենք ամեն ինչով, մեր բնավորությամբ, խառնվածքով, մտածելակերպով, գոծելաոճով, զարմանալի ենք ու յուրօրինակ: Երևի դրա համար էլ անհասկանալի ու անըմբռնելի ենք օտարների համար: Բոլորս տեսակետ ունենք և, զարմանալին այն է, որ մեր ազգային իրականության մեջ այդպես էլ զուգահեռվող երկու տեսակետ չկա, բոլորը հակադիր են բոլորին:
Եռօրյա սուգ է հայտարարված մեր նահատակված զավակների հիշատակը հարգելու համար: Համազգային սուգը պետք է համախմբի բոլորիս, համախմբի նրանց հիշատակի շուրջ, համախմբի համազգային վրեժի ու ցասումի շուրջ, անկախ նրանից, թե ով է վարչապետը, ինչ անուն ազգանուն է կրում: Նրանք բոլորն անցողիկ են, մնայունը հայրենիքն է, ժողովուրդն է՝ իր սրբազան նահատակներով: Բայց… բայց տեսեք այս համազգային սուրգը նորից վերածվում է քաղաքական շահարկումների միջոցի: Կոչեր էին հնչում՝ բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտել միասնական երթը դեպի եռաբլուր, հնարավոր միջոցներով մասնատել երթի մասնակիցներին, բաժանել ըստ կուսակցությունների, ըստ քաղաքական համակրությունների: Այնուամենայնիվ, երթը եղավ: Եղավ մի քանի մասի բաժանված: Ասես իշխանության և ընդիմության համար պատեհ առիթ էր՝որոշելու, թե ում ինչքան հետևորդ ունի: <Թուրք Նիկոլ> և <Նիկոլ վարչապետ> վանկարկումներով հիշատակ ե՞նք հարգում: Այդպե՞ս եք հիշատակ հարգում: Սթափվեք, ի սեր աստծո, գոնե սուգը քաղաքական ակցիայի մի վերածեք:
Համոզված եմ՝ մի անտեսանելի ձեռք է գործում մեր ազգային իրականության մեջ, մի չար ձեռք, որի առաքելությունը մեր ներքաղաքական ճգնաժամն ավելի խորացնելն է, հակասություններն ավելի սրելը և ազգային համախմբմանը խոչընդոտելը, համախմբում, ինչը օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեզ այս օրերին:
Միտքս ավարտեմ մեծ Թումանյանի խոսքերով. <Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր>:
Խորին խոնարհում մեր նահատակված զավակների հիշատակի առջև… Ներող եղեք, զավակներս…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել