Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Չփորձեք Սյունիքը վերածել քաղաքական մանրադրամի․ Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
26 Views

Չգիտեմ, ինչքան դեռ կհոսի այս տեղեկատվական կեղտաջուրը, ինչքան ավերումներ կկատարի տեղեկատվական աղբահեղեղը, ինչքան կտևի բարոյական սահմանները վաղուց հատած ներքաղաքական գզվռտոցը: Չգիտեմ… Բայց գիտեմ մի բան՝ հեռու մնացեք Սյունիքից: Չփորձեք Սյունիքը վերածել քաղաքական մանրադրամի ու այն ծառայեցնել ձեր քաղաքական նպատակների իրականացմանը: Սյունիքը կա ու լինելու է: Անգամ միջնադարի խավարի մեջ այստեղ միշտ վառ է եղել ազգային ազատագրական պայքարի ու ազգային պետականության վերականգնման լույսը, լինելիության կամքն ու ոգին: Քաղաքական ավելորդ մանիպուլյացիաները, աճպարարությունները որևէ աղերս չունեն Սյունիքի ոգու ու իրական էության հետ: Թե չէ ի՞նչ է նշանակում՝ երևանյան հրապարակներում բացեիբաց հայտարարում են, թե Սյունիքում արդեն մարտեր են ընթանում, Ագարակում փոխհրաձգություն է, Խնձորեսկը հանձնեցին, Արավուսի ու Ներքին Խնձորեսկի բնակչությունը ստիպված հեռանում է: Եվ այս ամենը հայտարարում են սոցցանցերում, միտինգներում, հայտարարում են ինքնավստահ ու ինքնագոհ, իբր մտահոգ, իրենք էլ չհասկանալով, թե խոսքն ինչի մասին է ու նման հայտարարություններն ինչ ավերիչ հետևանքներ են ունենում տեղի բնակչության հոգեկան աշխարհի վրա: Վերջ տվեք այդ կեղծ ու սուտ հայտարարություններին: Քաղաքական մանիպուլյացիաների ու նպատակների համար ուրիշ միջոցներ փնտրեք, ուրիշ միջոցներ…
Անշուշտ նոր իրավիճակ է Սյունիքի համար, նոր խնդիրներով: Ու այս ամենը գիտակցում է ցանկացած սյունեցի՝ մեծից փոքր: Խուճապը, կոտրվելը սյունեցու համար չեն: Ձեր քաղաքականությամբ զբաղվեք…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել