Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Միակ ճանապարհը մեր ժողովրդի մոբիլիզացիան է․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Սյունիքի սահմանների հետ կապված շահարկումները շարունակվում են, բայց հարցականները մնում են ու դրանք ավելի անհանգստացնող են, քանի որ չկա իշխանությունների հանդեպ վստահություն եւ շատ են հակասությունները դիրքորոշումների, հայտարարությունների հարցում։
ՊՆ֊ի, Կառավարության, համայնքապետերի ու մարզպետի հակասական այս հայտարարությունների թնջուկը մի նժարին է դրված, իսկ մյուս նժարին մեր ապագա կյանքի անվտանգության երաշխիքները։
Մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում, կարողանո՞ւմ ենք պահպանել կցված նկարում ընդգծված ճանապարհի անվտանգությունը, թե՞ շարունակում ենք ենթարկվել ադրբեջանցիների GPS֊ին։
Բոլորը կարծես համակարծիք են, որ այդ տարածքները պետք է մնան մեր հսկողության ձեռքում, մերոնք կանգնած են ընդգծված տարածքներից բավականին առաջ, բայց թշնամին շտապում է եւ փաստացի սպառնում է ուժով հաստատել այդ սահմանը։
Խնդիրը համայնքապետերի, մարզպետի եւ նույնիսկ մեր առկա կառավարության ուժերից վեր է կարծես, քանի որ գործ ունենք միջազգային խոշոր ուժերի դավադրական խաղերի հետ։
Ու այստեղ միակ ճանապարհը մեր ժողովրդի մոբիլիզացիան է։
Հրապարակային հարց եմ ուզում տալ մեր քաղաքացիներին, ուզո՞ւմ ենք այդ տարածքները մնան մերը, թե ոչ։
Շատ կարեւոր է, որ ժողովրդի դիրքորոշումը լինի հստակ, անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնել համապատասխան միջոցառումներ այդ դիրքորոշումը ամենավերեւներին հասցնելու համար։
Եթե մենք այս հարցում շնորհք չանենք միաբանվելու, ապա ամենամեծ հավանականությամբ կկանգնենք լուրջ խնդիրների առաջ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել