Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մենք ժամանակ չունենք. պարոնայք, սթափվեք. Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Բաքվի զորահանդեսին, որն ըստ էության թուրանական հաղթահանես էր, ինչը միայն մեր դեմ չեր ուղղված, Ալիևը անզուսպ էյֆորիայի մեջ հայտարարեց, որ պատերազմը դեռ չի ավարտվել, որ ամեն ինչ նոր է սկսվում և Երևանը, Սևանն ու Զանգեզուրը ևս ադրբեջանական պատմական հողեր են: Իսկ Էրդողանի ծայրահեղ իսլամիստական լկտիությունը գերազանցեց անբարոյականության բոլոր սահմանները: Նա այս զորահանդեսը համարեց հայոց ցեղասպանությունն իրականացրած հանցագործների հոգիների փառավորման պահ: Իհարկե այնքան միամիտ չեմ, որ ակնկալեմ միջազգային կառույցներից որևէ արդարացի արձագանք կամ դժգոհություն: Բայց իրավունք ունեմ ակնկալել մեր նախագահի, կառավարության, արտաքին գործերի նախարարության հիմնավոր պաշտոնական պատասխանը Էրդողան-Ալիև արկածախնդիրների՝ մոլագարին հատուկ հայտարարություններին: Նույնիսկ արտասահմանցիներն են զարմանում մեր այս տարօրինակ ու հանցավոր լռության վրա: Այդ կապակցությամբ մենք ասելիք չունեի՞ք, այդ արտահայտությունները մեզ չէի՞ն վերաբերվում, թե դա ևս ռուս խաղաղապահների խնդիրն է: Այդպես էլ չլրջացանք և ամեն ինչին շարունակում ենք նայել մատերի արանքով, տնավարի, հայավարի: Մինչև վերջ մի կոտրեք մեր ժողովրդին…
Ստիպված եմ ձեզ հիշեցնել մի հին ժողովրդական զրույց. Արցախում և Սյունիքում հայտնի կոլորիտային կերպար Պել Պուղուն ինչ որ հանցանքի համար դատապարտում են կախաղանի: Երբ նրան կանգնեցնում են կախաղանի տակ և պահանջում ասել վերջին խոսքը, Պուղին պատասխանում է.

֊ Վերջին խոսքս պահում եմ նեղ օրվա համար…
Մենք ժամանակ չունենք. պարոնայք, սթափվեք…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել