Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Ուժն է ծնում իրավունք» սկզբունքը երբեք այնպես չի գործել, ինչպես այսօր․ Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
26 Views

Որևէ վերլուծության հավակնություն չունեմ: Ասածս ընդունեք որպես մի քաղաքացու մտորումներ: Բաքվի զորահանդեսը ըստ էության ահաբեկչության հաղթահանդեսն էր ժամանակակից երերացող քաղաքակրթության նկատմամբ, թյուրքիզմի հաղթահանդեսը միջազգային հանրության նկատմամբ: Մենք ընդամենը հարմար թեմա էինք և նպաստավոր առիթ: Ըստ էության նրանք այդ շոույով ձեռնոց նետեցին հատկապես Ռուսաստանին և Իրանին: Իսկ Արևմուտքը… Արևմուտքը դեռևս իր շահերն է որոշակիացնում այս տարածաշրջանում, ուր հասունանում են հեռուն գնացող գործընթացներ: Ա՜խ Անգլիա՜, Անգլիա՜, որ պատմությունդ, քաղաքակրթությունդ, բարեկեցությունդ հյուսեցիր ու կառուցեցիր մյուս ժողովուրդների արյան հաշվին և շարունակում ես այդպես մնալ…
Պատմության ընթացքում ոչ մի անգամ <Ուժն է ծնում իրավունքը> սկզբունքն այնպես չի գործել, ինչպես ժամանակակից աշխարհում, և այդ սկզբունքի իրագործման մեթոդներն այնպես կատարելագործված չեն եղել, ինչպես հիմա:
Թշնամին ահաբեկիչ վարձկաններով էր կռվում, իսկ միջազգային ահաբեկչության դեմ միավորված Արևմուտքը այս դեպքում դիտորդի կեցվածքից այն կողմ չանցավ: Արգելված ֆոսֆորային զենքեր էր օգտագործում, խաղաղ բնակավայրեր էր ավերում, հայ գերիների էին մորթում, բայց մարդասիրություն և մարդու իրավունքներ քարոզող Արևմուտքը քար անտարբերությամբ նայում էր այս ամենին: Ասես փորձում են հաստատել, որ հայի նկատմամբ ամեն ինչ կարելի է: Համոզված եմ, որ եթե այս օրերին Ավստրալիայում մի կենգուրու սատկեր, Եվրոպայում մի քանի ռեքվիեմներ կգրվեին, իսկ քաղաքական էլիտան գործնական քայլեր կձեռնարկեր կենգուրուների նկատմամբ անտարբերությանը վերջ տալու համար: Համոզված եմ…
Իսկ ուր մնացին համամարդկային արժեքները, եթե շարունակելու եք առաջնորդվել նեղ շահերով ու հետաքրքրություններով:
Ինչքան արդիական է հնչում մեծ Սիամանթոյի ցասումը. «Ով մարդկային արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ»:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել