Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքական Kargu ԱԹՍ֊ն ի վիճակի է ճանաչել եւ հարձակվել անհրաժեշտ մարդու վրա (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

Kargu մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարքը մշակվել և արտադրվում է թուրքական «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծում և վաճառք» (Defense Technologies Engineering and Trade-STM) ընկերության կողմից։ Թուրքիայի զինված ուժերին այս ԱԹՍ-ն մատակարարվում է 2017 թվականից։ 2019 թվականին ընկերությունն սկսեց կատարելագործված Kargu-2 ԱԹՍ-ների արտադությունը, իսկ 2020 թվականի սկզբին թուրքական կառավարությունը պայմանագիր կնքեց STM-ի հետ՝ Kargu-2-ի նոր խմբաքանակ ստանալու համար։

Kargu-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․

_ գործողության շառավիղը՝ 0-5 կմ,

_ թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 2800 մետր,

_ թռիչքի առավելագույն բարձրությունը մարտական գործողության ժամանակ՝ 500 մետր,

_ թռիչքի տևողությունը՝ 30 րոպե,

_ առավելագույն արագությունը՝ 72կմ/ժ,

_ զանգվածը՝ 25 կգ։

ԱԹՍ-ն կառավարվում է օպերատորի կողմից, ով կարող է սարքը կիրառել ցանկացած օբյեկտի ուղղությամբ, այդ թվում՝ շարժվող։ Թիրախը չոչնչացնելու դեպքում սարքը կարող է վերադառնալ հրամանատարական կետ՝ հետագա օգտագործման համար։

Kargu-ն ունի նաև կիսաավտոմատ ռեժիմ, որի ժամանակ կարողանում է ինքնուրույն հայտնաբերել և խոցել թիրախները, իսկ օպերատորի գործառույթն այդ ընթացքում սարքին անհրաժեշտ տարածք ուղղորդել է, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հարձակումը չեղարկելը կամ թիրախը փոխելը։

Մոդիֆիկացված Kargu-2 ԱԹՍ-ների առավելագույն արագությունը 140կմ/ժ է։ Այն հագեցած է դեմքի ճանաչման տեխնոլոգիայով, որն ի վիճակի է նույնականացնել և հարձակվել անհրաժեշտ մարդու վրա։ Սարքի ռումբը կարող է լինել բեկորային՝ հակառակորդի անձնակազմի և այլ՝ ոչ զրահապատ թիրախների ոչնչացման համար, կումուլյատիվ՝ թեթև զրահապատ տեխնիկայի խոցման համար, և վակուումային՝ փակ տարածությունում թիրախների ոչնչացման համար։

Kargu ԱԹՍ-ներն ունեն մինչև 30 սարքի միաժամանակյա կիրառման հնարավորություն, ինչը էապես բարձրացնում է դրանց արդյունավետությունը։ STM ընկերությունն ակտիվորեն աշխատում է այս հարվածային ԱԹՍ-ի պարբերական մոդիֆիկացման ու զարգացման ուղղությամբ։

Նշենք, որ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանը որոշ ուղություններում կիրառել է այս ԱԹՍ-ն։ Ավելի վաղ անդրադարձել էինք թուրքական արտադրության Songar հարվածային ԱԹՍ-ին։

ita.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել