Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Եկեք միասին փառաբանենք մեր զորականներին ու զինվորներին․ Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

Հրապարակի վրա ընդամենը երեք կողմերի հայտարարությունն է: Դեռևս զինադադար չի կնքվել, վերջնական խաղաղության պայմանագիր չի կնքվել: Մենք իրավունք չունենք ներսից քայքայվելու, թուլանալու, ինքնաոչնչանալու: Պիտի մեր մեջ ուժ գտնենք, հաղթահարենք մեր իսկ բարդույթները և ինքնամաքրման ճանապարհով գնանք դեպի ինքնակազմակերպվածություն: Եկենք բոլորս հրաժարվենք նվաստացած ներկայանալուց, այդպես թշնամու համար դառնալով խոցելի: Հենց այս օրերին երբ 100 միլիոնանոց թուրքը տասը հազար զոհ տալով, իբր հաղթանակ է նշում, մենք, ի հակադրություն, պետք է փառաբանենք մեր զինվորներին: Այո, միասին փառաբանենք մեր զորականներին ու զինվորներին: Նրանք պատերազմի բովով են անցել, թրծվել ու դարձել մեր ամենաթանկ մարդկային ռեսուրսը: Կարևորը՝ չկորցնենք մեր ազգային արժանապատվությունը, կարևորը՝ հաղթահարենք ցավը՝ առանց նվաստանալու, առանց ծնկի գալու: Թշնամու ուզածն ի՞նչ է՝ մեզ նվաստացած ու ծնկի եկած տեսնել:
Քանիցս ասել եմ՝ փխրուն իրավիճակ է մեր տարածաշրջանում: Ամեն րոպե, ամեն ժամ կարող են տեղի ունենալ շրջադարձային իրադարձություններ: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, իսկ պատրաստ լինելու համար անհրաժեշտ է ոգու ուժ և ինքնամաքրման ու ինքնակազմակերպման համազգային միասնական կամք:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել