Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Արբանյակները ուղեծիր դուրս բերելու համար ԱՄՆ-Ն կօգտագործի ԱԹՍ (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ամերիկյան Aevum ընկերության մշակած RAVN-X անօդաչու թռչող սարքը նախատեսված է փոքր արբանյակները մերձերկրյա ուղեծիր ուղարկելու համար։ RAVN-X-ն թռիչքը իրականացնում է սովորական թռիչքուղուց և որոշակի բարձրությունից արձակում իր վրա կցված հրթիռը։ Հրթիռը շարունակում է թռիչքը դեպի տիեզերք և արձակում 100-ից 500 կիլոգրամ քաշ ունեցող արբանյակը։ Սա հնարավորություն կտա փոքր արբանյակները ուղեծիր ուղարկել համեմատաբար արագ՝ զերծ մնալով հսկայական ծախսերից․ RAVN-X-ը, գործարկման համար, կարիք չունի արձակման կայանի կամ որևէ այլ թանկարժեք ենթակառուցվածքի։ Անհրաժեշտ է ընդամենը 1,6 կմ երկարությամբ թռիչքուղի և 743 մ2 մակերեսով անգար։

ԱԹՍ-ի երկարությունը 24,4 մետր է, թևերի բացվածքը՝ 18,3 մետր, թռիչքի առավելագույն քաշը՝ 24,9 տոննա։ Օգտագործում է նույն վառելիքը (Jet A), ինչ սովորական կոմերցիոն օդանավերը։ Տեսականորեն, RAVN-X-ը ի վիճակի է գործարկվել յուրաքանչյուր 3 ժամը մեկ։

Համակարգը նախատեսվում է գործարկել ԱՄՆ Տիեզերական ուժերի ASLON-45 (The Agile Small Launch Operational Normalizer) տիեզերական առաքելության մեկնարկից առաջ` 2021 թվականին։ Ընկերությունն արդեն ԱՄՆ կառավարության հետ կնքել է շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր։

ita.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել