Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Songar․ Թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
18 Views

Հայ-ադրբեջանական (թուրքական) վերջին պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց տվեց, թե ինչ հսկայական նշականություն ունեն անօդաչու թռչող սարքերը ժամանակակից պատերազմում և ևս մեկ անգամ վերահաստատեց սեփական ռազմարդյունաբերությունն ունենալու անհրաժեշտությունը, ինչի իրագործման համար մենք վստահաբար ունենք անհրաժեշտ գիտական ներուժ։

Ցավոք, ի տարբերություն մեզ, մեր հակառակորդներն այս ոլորտում զգալի հաջողություն ունեն․ ապացույցը՝ պատերազմի ողջ ընթացքում կիրառված թուրքական արտադրության ռազմական տեխնոլոգիաներն են, ամենահայտնի օրինակը թերևս Բայրաքթար ՏԲ2 (Bayraktar TB2) անօդաչու թչռող սարքն է, որի մասսայական կիրառումը աղետալի նշանակություն ունեցավ մեզ համար։

Այս շարքով կներկայացնենք թուրքական զինված ուժերում կիրառվող տեղական արտադրության ԱԹՍ-ները։

Songar

Թուրքական Songar անօդաչու թռչող համակարգը մշակվել է Asisguard ընկերության կողմից։ 2020 թվականի հուլիսին Asisguard-ը Թուրքիայի կառավարությունից ստացավ Songar-ի ներքին արտադրության սերտիֆիկատ, որից կարճ ժամանակ անց թուրքական զինանոցը համալրվեց այս ԱԹՍ-ով։

Այս հարվածային ԱԹՍ-ն նախատեսված է մարտավարական փոքր խնդիրներ կատարելու համար։ Համալրված է 5,56 տրամաչափի ինքնաձիգով, որը մեկ լիցքավորմամբ կարող է կրակել 200 փամփուշտ։ Համակարգին կարող է կցվել նաև ռմբանետիչ։ Ընդհանուր զանգվածը լիցքավորված ժամանակ 25 կգ է։ Ամբոջական համալրումով Songar-ը օդում կարող է մնալ 20 րոպե: Համալրված է սենսորներով, տեսախցիկներով, թիրախի հեռավորությունը, անկյունը և քամու արագությունը հաշվարկող լազերային չափիչով։ ԱԹՍ-ն կարող է գործել օրվա ցանկացած ժամի՝ և՛ գիշերային և՛ ցերեկային։

Մեկ վահանակով հնարավոր է կառավարել միանգամից երեք ԱԹՍ, ընդ որում, երեքն էլ միաժամանակ կարող են կրակել նույն թիրախի վրա։

Songar-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․

– գործողության շառավիղը՝ 0-10 կմ,

– ինքնաձիգի փամփշտակալի տարողությունը՝ 200 միավոր 5,56 տրամաչափի 45 մմ փամփուշտ,

– զանգվածը (լիցքավորված ժամանակ)՝ 25կգ,

– թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 2800 մ։

Գաղտնիք չէ, որ թուրքական արտադրության անօդաչու համակարգերի սարքավորումների մեծ մասը ներկրվում է այլ երկրներից (Կանադա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն)։ Թուրքիան, նամանավանդ վերջին շրջանում, ավելացրել է ներդրումները ռազմական համակարգերի համար տեղական արտադրության սարքավորումների մշակման ոլորտում։ Թուրքիան գործադրում է բոլոր ջանքերը ռազմական արդյունաբերության ոլորտում անկախություն ձեռք բերելու և արտասահմանյան արտադրողներից հնարավորինս քիչ կախում ունենալու համար։ Songar-ը թերևս դրա լավագույն օրինակն է․ ըստ Asisguard ընկերության պաշտոնական ներկայացուցչի, համակարգի սարքավորումների 83.42 տոկոսը տեղական արտադրության է։

ita.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել