Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Չինացիների ստեղծած քվանտային համակարգիչը 100 տրիլիոն անգամ ավելի արագ է․ բեկում դեպի նանո տեխնոլոգիական դար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
15 Views

Չինացի գիտնականների թիմը մշակել է աշխարհի ամենահզոր քվանտային համակարգիչը, որը մոտ 10 միլիարդ անգամ գերազանցում է Google-ի քվանտային համակարգչին, իսկ ժամանակակից գերհամակարգիչներին՝ մոտ 100 տրիլիոն անգամ։ Համակարգիչն անվանվել է Jiuzhang։ Այդպիսով նրանք մարտահրավեր նետեցին Google-ին, որի մասնագետները դեռևս մեկ տարի առաջ, ներկայացնելով իրենց Sycamore քվանտային համակարգիչը, պաշտոնապես հայտարարեցին քվանտային գերազանցության հասնելու մասին։ Այս մասին գիտական աշխատանքը հրապարակվել է դեկտեմբերի 3-ին՝ Science ամսագրում:

Հաղորդվում է, որ Google-ի քվանտային համակարգիչն ընդամենը 200 վայրկյանում այնպիսի խնդիր է կատարում, որն ամենաարագ սուպերհամակարգիչը կկատարեր 10 հազար տարում:

Ըստ Bloomberg լրատվական գործակալության, քվանտային տեխնոլոգիաների զարգացումը ԱՄՆ-Չինաստան տեխնոլոգիական մրցավազքի հերթական ճակատն է դարձել: Չինաստանի կառավարությունը այս ոլորտում մեծ առաջընթաց ապահովելու համար 10 միլիարդ դոլար է հատկացրել՝ Ազգային լաբորատորիա կառուցելու համար։ ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմը այս ոլորտում ուսումնասիրությունների համար 2020 թվականի սկզբին 1 մլրդ դոլար հատկացրեց։ Եվ սա գիտության ոլորտում ներդրումների միայն շատ փոքր մասն է։

ita.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել