Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հմտությունների զարգացում, եկամտի ապահովում. Գորիսում արցախցիների համար մեկնարկել է պիլոտային ծրագիր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ապահովել զբաղվածություն և եկամուտ ստանալու հնարավորություն. Սյունիքի մարզի Գորիս քաղաքում իրականացվում է պիլոտային ծրագիր՝ ներգրավելով արցախցի կանանց: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը նշեց, որ պատերազմի հետևանքով Գորիսում ընդհանուր առմամբ հյուրընկալվել է 10 հազար 500 մարդ, այս պահին փաստացի բնակվում է 3 հազար 500 մարդ՝ մոտ 800 ընտանիք: Ներկայում նրանց զբաղվածությունն ապահովելու համար իրականացվում է պիլոտային ծրագիր մի քանի ուղղություններով:

«Առաջինը խմորեղենների պատրաստման գործընթացն է: Այժմ ստեղծվում են համապատասխան պայմաններ, տրամադրվում են միջոցներ, որպեսզի զարգացվեն արցախցի կանանց հմտությունները: Սկզբնական շրջանում խմորեղենների առաջին համտեսողները մեզ մոտ ապաստանած հենց արցախցի երեխաներն են լինելու: Հետագայում հնարավորություններ կստեղծվեն դրանք վաճառելու, եկամուտ ստանալու համար»,-ասաց Իրինա Յոլյանը:

Երկրորդ ծրագիրը կար ու ձևին է վերաբերում: Տեղական կազմակեպություններից Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամը կարի մեքենաներ և կտորեղեն է տարամադրում արցախցի կանանցդպիտակեղեն կարելու համար: Դրանք տրամադրվում են Գորիսի մանկապարտազներում ժամանակավոր ապաստանած արցախցիներին: Ստացվում է կազմակերպությունները տրամադրում են միջոցները, արցախցի կանայք ստեղծում են արտադրանք, որը սկզբնական շրջանում նախատեսված է հենց այնտեղ բնակվող արցախցիների համար: Իրինա Յոլյանը նկատեց, որ արցախցի կանայք շատ արագ են սովորում և ինտեգրվում այդ աշխատանքին: Ծրագրերում արդեն ընդգրկվել են 15 ընտանիքի բազմազավակ մայրերը:

«Այդպիսի մի քանի ծրագրերով փորձում ենք հնարավորություններ ստեղծել, որպեսզի նախ վերապատրաստվեն, կարողությունները զարգացնեն, հետագայում գուցե նոր մասնագիտություն կլինի իրենց համար և եկամուտ ստանալու հնարավորություն»,-ասաց նա:

Իրինա Յոլյանը նշեց, որ համայնքը միջոցներ է ձեռնարկել, որ Գորիսում ժամանակավոր ապաստանած արցախցիների առաջնային խնդիրները լուծվեն՝ վերմակներ, մահճակալներ, ծածկոցներ, սնունդ, ջեռուցում և այլն: Այն ընտանիքները, որոնք Հադրութից են կամ այն բնակավայրերից, որոնք հայկական զինված ուժերի վերահսկողություներ դուրս են, համայնքը նախատեսում է եկարաժամկետ ծրագրեր իրականացնել:

Աննա Գզիրյան ֊ armenpress.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել