Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսում կպատրաստեն ԱԹՍ օպերատորներ ֊ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Արտուր Խոջաբաղյանն իր ՖԲ էջում գրել է․

«Հարգելի բարեկամներ,
մենք Գորիսում սկսում ենք մի նոր նախաձեռնություն եւ այս գրառման միջոցով ցանկանում եմ ձեզ հայտնել որոշ մանրամասներ, քանի որ ունենք նաեւ աջակցության անհրաժեշտություն։
Ունենք հիմնական երկու ծրագիր՝ 1. ԱԹՍ օպերատորների պատրաստում, 2. Ռոբոտաշինության, ավիամոդելային խմբակի հիմնում

  1. ԱԹՍ օպերատորների պատրաստում
    Այս ծրագիրը մենք սկսել էինք դեռեւս նոյեմբեր ասմվա սկզբին։ Այն ժամանակ մեր նպատակները մի քիչ այլ էին, բայց պատերազմի հանկարծակի ընդհատումը ստիպեց մեզ վերանայել ժամկետներն ու նպատակները։
    Եթե ընդհանուր ձեւակերպելու լինենք, մեր նպատակն է Գորիսի շրջանում պատրաստել 1000 եւ ավելի օպերատորներ, որոնք հմտորեն վարում են ԱԹՍ մի քանի մոդելներ։
    Օպերատորներն իրենց հմտությունները կկարողանան կիրառել ինչպես հանրային ոլորտում առկա խնդիրներում, այնպես էլ անհրաժեշտության դեպքում կարող են վարել ռազմական նշանակության սարքեր։
    Ծրագիրն իրականացնելու ենք 3 փուլով։
    Առաջին փուլ
    ԱԹՍ վարում սիմուլյատորների եւ պարզ մոդելների կիրառմամբ։
    Երկրորդ փուլ
    Առավել բարդ ԱԹՍ վարում մինչեւ 10կմ խորությամբ։
    Երրորդ փուլի մանրամասները ցավոք հրապարակման ենթակա չեն։
    ժամանակ
  2. Ռոբոտաշինության, ավիամոդելային խմբակ
    Նման խմբակի հիմնում վաղուց արդեն հասունացել էր եւ առկա իրավիճակը մեզ ստիպում է արագացնել գործնական քայլերը։
    Խմբակը նախատեսված է իրականացնել վճարովի հիմունքներով, 4-րդ դասարանից բարձր դպրոցական աշակերտների համար։ Խմբակը վարելու ենք ՕգմենթԱր ընկերության նյութատեխնիկական բազաի հենքի վրա, ինչպես նաեւ ավելացնելու ենք լրացուցիչ կոմպոնենտներ ավիամոդելային ուղղությունը զարգացնելու նպատակով։
    Նրանք, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին ուղարկել այս խմբակ կամ հետաքրքրված են եւ ունեն հարցեր, խնդրում եմ օրվա աշխատանքային ժամերին զանգահարել 060 800 801 կամ այցելել մեր ընկերություն՝ Անկախության 114, ք․ Գորիս։
    Այս ծրագրերի համար պատրաստ ենք ինչպես համագորակցության, այնպես էլ կարիք ունենք որոշակի ֆինանսական օժանդակության։
    Նրանք, ովքեր պատրաստ են աջակցել ֆինանսապես, կարող են գումար փոխանցել իմ անձնական հաշվեհամարին, փոխանցման նպատակի մեջ գրելով․
    ԱԹՍ կամ ATS.
    Artur Khojabagyan – ACBA Bank
    220261768059000
    հ․գ․ Եթե հավանեցիք գաղափարը, կարող եք նաեւ տարածել գրառումը, որպեսզի կարողանանք ձեռք բերել անհրաժեշտ միջոցները սկսելու եւ զարգացնելու համար այս ծրագրերը։»

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել