Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Տեղահանված արցախցիները կարող են ապրել Գորիսում, մենք կանենք հնարավոր ամեն ինչ․ Առուշ Առուշանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
14 Views

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը tert.am -ի հետ հարցազրույցում լայն անդրադարձ է կատարել Գորիսում հետպատերազմյան խնդիրներին։

Անդրադառնալով Գորիս տեղփոխված արցախահայության խնդիրներին, թե որտեղ պետք է նրանք բնակվեն, Առուշանյանը նշեց, որ պատերազմի ժամանակ ունեցել են 10 500 արցախահայություն, որոնք բնակվել ու բնակվում են Գորիսի հյուրանոցներում, քաղաքացիների ընտանիքներում:

«Հիմա մի մասը վերադարձել է Արցախ, մյուս մասը դեռ Գորիսում է: Մենք՝ որպես համայնքապետարան, ես՝ որպես հայ մարդ, ինքս պատրաստ եմ անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել նրանց համար: Արդեն հանձնարարական կա մեր քաղաքաշինության բաժնին և տվել եմ 10 օրվա ժամկետ՝ Գորիսում համայնքային սեփականություն հանդիսացող մի քանի կիսակառույց շենքերում բնակարանները վերանորոգվեն, որ մեր արցախահայությունը բնակվի այստեղ: Սա գուցե որոշակի ժամանակ կպահանջի, իսկ մինչ այդ էլ մենք՝ գորիսեցիներս, պատրաստակամ ենք աջակցել նրանց այնպես, ինչպես արել ենք մինչ օրս՝ թե՛ սննդի, թե՛ հագուստի, թե՛ օթևանի հարցերով: Հետագայում քայլեր կձեռնարկենք նրանց աշխատանքով ապահովելու համար»,- շեշտել է նա:

Առուշ Առուշանյանը նշել է, որ այն տարածքները, որ իրավիճակից ելնելով տրվել են թշնամուն, պետք է ամեն ինչ արվի, որ դրանց բնակիչները չարտագաղթեն երկրից: Նրա խոսքով՝ հենց կոնկրետ իրենց նախաձեռնությամբ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի տներից զրկված արցախցիները Գորիսում բնակվեն ոչ թե ժամանակավոր կացարաններում, այլ մշտական: «Թող աստծո կամոք կարողանան վերադառնալ իրենց տները, ես վստահ եմ, որ կգա այդ օրը, բայց նրանց սեփականության իրավունքով Գորիսում էլ կտանք տներ, թող իմանան, Գորիսում էլ ունեն տուն»,- հայտարարեց Առուշանյանը:

Առավել մանրամասն հարցազրույցը կարող եք դիտել․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել