Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
2021-ին աշխարհը կարող է բախվել վերջին 75 տարվա ընթացքում ամենածանր հումանիտար ճգնաժամին․ ՄԱԿ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

2021 թվականին աշխարհը կարող է բախվել վերջին 75 տարվա ընթացքում ամենածանր հումանիտար ճգնաժամին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դևիդ Բիզլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստում, որը նվիրված է COVID-19-ի դեմ պայքարին:

Նրա խոսքով ՝ հաջորդ տարին «բառիս բուն իմաստով աղետալի կլինի ՝ ելնելով այն բանից, ինչ մենք տեսնում ենք այս փուլում»:

Բիզլին նշել է, որ զինված հակամարտությունների պատճառով վերջին չորս տարվա ընթացքում սովի եզրին գտնվող մարդկանց թիվը 80-ից հասել է 135 միլիոնի: Սակայն պանդեմիայի պատճառով նրանց թիվը հասել է 270 միլիոնի, հավելել է նա:

«Քանի որ մենք ծախսել ենք 19 տրիլիոն դոլար, այդ գումարը, ամենայն հավանականությամբ,  2021 թվականին չի կարող լինել և չի լինի։ Տնտեսական անկում է տեղի ունենում, և պահանջմունքները կրկնակի ավելացել են»,- պարզաբանել է նա։

Սակայն եթե հաջողվի անհրաժեշտ միջոցներ հավաքել, ապա համաշխարհային հանրությունը կհաղթահարի հումանիտար ճգնաժամը, ընդգծել է Բիզլին:

«Ինչպես ես ասում եմ իմ շատ ընկերներին և աշխարհի առաջնորդներին, հաջորդ տարի մենք չենք կարողանա ֆինանսավորել ամեն ինչ։ Այնպես որ, մենք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք ապակայունացման, սովի և միգրացիայի խնդիրներին»,- նշել է նա։

Ինչպես հայտարարել է Բիզլին, այդ դեպքում մարդկությունը կկարողանա «վերապրել 2021 թվականը»:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված ավելի քան 63,5 մլն մարդ կա: COVID-ի առավել հակված 19 պետությունների ցանկում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան, դրանց հաջորդում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Արգենտինան և Կոլումբիան։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել