Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Պոստեր դնելիս՝ մեկ մետր անգամ ետ չենք գնալու»․ Տեղի համայնքի ղեկավար Ներսես Շադունց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

Մեր տեղեկություններով, ուրբաթ օրը Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Ադրբեջանին հարակից սահմանային տարածքում սահմանազատման աշխատանքներ են իրականացվել:Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, ինչ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները՝ սպիտակ դրոշներով մոտենում են սահմանամերձ Տեղի համայնքի հայկական դիրքերը հսկող կամավորներին եւ ՊԲ զինվորներին՝ ասելով, որ այդ դիրքերը իրենցն են ու հայկական կողմը պետք է հեռանա։Թե ինչ աշխատանքներ են ընթանում այժմ, փորձեցինք ճշտել Տեղի համայնքի ղեկավար Ներսես Շադունցից։ «Ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի, ԽՍՀՄ տարիներին, ինչ սահմաններ ունեցել է Տեղը, այսօր այդ սահմանագիծն էլ պետք է պահպանվի։ Պոստեր դնելիս՝ մեկ մետր անգամ ետ չենք գնալու։Այս պահին Տեղ համայնքի սահմանագծով կանգնած են մեր տղաները՝ Պաշտպանության բանակի հետ միասին։ Խնդրում եմ լրատվամիջոցներին ըմբռնումով մոտենալ, այս ծանրաբեռնված ժամանակ՝ շատ չանհանգստացնել։ Խոստանում եմ վտանգի կամ արտառոց դեպքերի մասին անպայման տեղեկացնել բոլորին»,–մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց Ներսես Շադունցը։Ի դեպ, նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020թ–ի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության 1-ին կետով՝ «․․․Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ Կողմեր, մնում են իրենց գրավված դիրքերի վրա»։

aravot.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել