Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանցիները փորձել են առաջ գալ Սյունիքի մարզի Տեղ համայնքում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
14 Views

Տեղեկություն տարածվեց, որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քարտեզագրմամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, հակառակորդի զինվորների առաջխաղացում է նկատվել։ Վերջիններս փորձել են ընդլայնել սահմանը՝ ներխուժելով հայկական տարածք։

«Միջադեպը երեկ է եղել, իրենց զինված ուժերի ներկայացուցիչները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին։ Թեման սահմաններին է վերաբերել։ Մեր տղաներն անմիջապես կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ, ով հանձնարարել է մի քայլ անգամ ետ չգնալ կանգնած դիրքերից։ Խոսակցությունը վարել է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, ով նաև ջոկատի հրամանատարն է։ Զրույցն ընթացել է հանգիստ, առանց կոնֆլիկտային միջադեպերի։ Ազերիները առաջարկել են ըստ նոյեմբերի 9-ի կնքված պայմանագրի՝ նախատեսված գծով ետ գնալ, որ իրենց ջոկատներն էլ կանգնեն։ Մեր տղաները չեն զիջել, ասել են, որ իրենք իրենց ճիշտ տեղում են և իրենց տարբերակն են առաջարկել, այն է՝ մի քիչ այն կողմ դիրքավորվել։ Գնացել են, խոստանալով, որ կքննարկեն ու նորից կհանդիպեն»։

Այս մասին հայտնում է Տեղ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանը։

Հարցին, թե ինչ լեզվով են բանակցել հակառակորդի հետ, Արևիկ Աբելյանը նշեց, որ Արավուսի վարչական  ղեկավարը հրաշալի տիրապետում է իրենց լեզվին և բանակցել է իրենց իսկ լեզվով։

Տեսանյութը՝ https://youtu.be/p7wXh1kxRM4

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել