Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Բացվել է հերթական Արմաթ լաբորատորիան․ Սեդրակ Վարդանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Արմաթ ծրագիրը շատերն արդեն համարում են Հայաստանի զարգացման, ռազմարդյունաբերության եւ տեխնոլոգիական երկիր ունենալու հիմնարար սյուներից մեկը։

Եվ չնայած սրան, ծրագրի ընդունումը միշտ դժվարությունների է հանդիպում հատկապես պետական այրերի կողմից։

Եվ ի ուրախություն մեզ, ծրագիրը շարունակում է վստահ առաջընթաց գրանցել։

Այդ մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել Սեդրակ Վարդանյանը։

Նա մասնավորապես գրել է․

ԱՐՄԱԹԸ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴՐՈՇՆ Է
«Հերթական Արմաթ ինժեներական լաբորատորիաները բացվեցին Կոտայքի մարզի ՄԵՂՐԱՁՈՐ համայնքի դպրոցում, որի հովանավորն էր Մեղրաձոր գոլդ ընկերությունը և Գեղարքունիքի մարզի ԳԵՂԱՄԱՎԱՆԻ դպրոցում, որը հովանավորեց Քլաուդսայդտեք ընկերությունը: Երեխաներին ներկայացվեց Արմաթի ծրագիրը նպատակները և ակնկալվող արդյունքները: Երեխաների հետ քննարկվեցին նաև Արցախյան չավարտված պատերազմի ներկայիս փուլի պարտության պատճառները, նախանշվեց հաղթանակի այն ուղիները, որում պետք է իրենց մեծ դերակատարումն ունենան Արմաթ հաճախող երեխաները:»

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում լաբորատորիայում առկա եռաչափ տպիչները հիմնականում արտադրվում են Գորիսում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել