Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
menu.am֊ը ծաղրում է հայերին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

ՖԲ֊ում լայն արձագանք է գտել menu.am֊ի հերթական գովազդը, որը որոշ օգտատերեր համարում են ծաղր հայերի հանդեպ։

Այդ մասին ՖԲ օգտատեր Սարգիս Պարսամյանը մասնավորապես գրել է․

«Menu.am ֊ի ի սեփականատերը կամ ուշադիր չի եղել իր բիզնեսի մարքեթինգային քաղաքականությանը կամ եթե ուշադիր ա եղել ու օկ ա եղել էս գովազդի հետ, որ հայի գեն ծաղրվի, ապա մի ա****ա էլ ինքն ա. Ու խնդիրը նկարի տեքստերը կամ 18+ գովազդը չի, խնդիրը հերթական անգամ անհարկի #հայի գեն #ծաղրելն ա.
Եթե ուշադիր չի եղել իր սեփականությանը, ոնց եք վստահելու գերատեսչություն, ոլորտ։
Եթե ուշադիր ա եղել, ու օկ ա հայի գեն ծաղրելուն, ոնց եք պաշտոն տալիս, վստահում.
Չզգացիք, որ էս երկու տարի ա հայի գեն ծաղրողներն են պաշտոնի, դրա համար էս օրն ենք ընկել.

Սաղի #հայի #գենը ուտեք…

Հ.Գ.
Եթե “ա****ա” բառից ձեր ինքնասիրությունը ցավում է, ապա մի կարդացեք այս նյութը»

Այս առիթով հարկ ենք համարում զետեղել նաեւ Լեռնցի բլոգերի անդրադարձը «Հայու Գեն» ծաղրանքի մասին․

Հայի գենը ծաղրողները ֆաշիստ են

Չգիտեմ ով, ինչու եւ երբ սկսեց ծաղրել եւ թրոլ անել «ՀայուԳեն» արտահայտությունը։

Բայց ենթադրում եմ, որ դրանք էն մարդիկ են, ովքեր կա՛մ չունեն հայկական ծագում, կա՛մ էլ խառնուրդ են եղել ու իրենց դաստիարակությունն այնպիսին է եղել, որ զզվել են իրենց հայկական գեներից։

Դրա պատճառով բարդույթ է առաջացել սրանց մոտ։ Էս տեսակը ժամանակի ընթացքում զզվում է ամեն բանից, ինչ հայկական է կամ հիշեցնում է հայկականը։

Դե որոշներն էլ ալիքի տակ ընած սկսել են իրենց հերթին շարունակել այդ հիմարությունը։

Բայց սա ֆաշիզմի հստակ դրսեւորում է մեր քթի տակ, հենց մեր մեջ, որն այդպես էլ անպատասխան մնաց։

Ու հա, սա ես պատահական չեմ գրում Ապրիլի 23-ին։ Որովհետեւ ցեղասպանություն ենթարկվեցինք մենք այն պատճառով, որ հայ էինք։

Ու այսօր շատերը ծաղրում են մեր ընդհանուր առանձնահատկությունը՝ Հայի գենը։

Եւս մեկ անգամ չեմ զլանում հստակեցնել, սա ֆաշիզմի հստակ դրսեւորում է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել