Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքիայի ռազմարդյունաբերության զարգացման պատմությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
12 Views

2006թ. Ստամբուլի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած միջազգային մի համաժողովի ընթացքում Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը շրջվում է միջոցառման կազմակերպիչներից մեկի կողմը եւ ասում, որ անմիջապես զանգեն եւ հյուրանոց կանչեն Օզդեմիրին եւ նրա որդուն՝ Սելջուկին։ Կարճ ժամանակ անց Օզդեմիրն ու Սելջուկը հասնում են հյուրանոց, որից հետո Էրբաքանը, դիմելով 28-ամյա Սելջուկին, կիսահրամայական ասում է անմիջապես միացնել համակարգիչը եւ ներկայացնել իր եւ հոր պատկերացումները ռազմարդյունաբերության զարգացման եւ այդ գործում նորագույն տեխնոլոգիաների դերակատարության վերաբերյալ։ Հանձնարարությունը տրվում է Սելջուկին, որովհետեւ նա միակն էր, որ ի վիճակի էր այդ մասին խոսել անգլերեն։ Այս պատմության մասին վկայել է թուրք հոդվածագիրներից մեկը։2016-ին Սելջուկը ամուսնացավ նախագահ Էրդողանի կրտսեր աղջկա հետ։ Օզդեմիր, Սելջուկ ու նրա մյուս եղբայր Հալուք Բայրաքթարները, այն անձինք են, որոնք լրջագույն ներդրում են ունեցել Թուրքիայի ռազմարդյունաբերության զարգացման գործում՝ ստեղծելով նաեւ բոլորիս հայտնի ԱԹՍ-ները, որոնք առանցքային դերակատարություն ունեցան Արցախյան վերջին պատերազմում։Նկարում Էրդողանի կրտսեր աղջիկն է իր ամուսնու՝ Սելջուկի եւ աղջկա հետ։ Կից տեսնյութում 2021թ. փետրվարի 1-ին Հալուքը ներկայացնում է Թուրքիայի ռազմարդյունաբերության զարգացման պատմությունն ու իր ընտանիքի անցած ճանապարհը։ Տեսանյութը թուրքերեն է։ https://www.youtube.com/watch?v=o8KjauQO5iI

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել