Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայկական ասեղնագործություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
25 Views

Հայկական ասեղնագործ ժանյակ սովորելու համար անհրաժեշտ է շատ ժամանակ և համբերություն։ Նախշերին տիրապետելու և ժանյակ գործելու համար ամենաքիչը 3 ամիս, ամեն օր մի քանի ժամ պետք է ասեղնագործես և վարժվես։ Մոտավորապես այնպես, ինչպես որևէ երաժշտական գործիք նվագել սովորելու համար, արդյունքը շուտ չի երևալու։ Եվ երբ այդ իմանալով՝ 14 տարեկան աշակերտուհիս ընտրեց ժանյակը, իսկապես խորը և ամբողջությամբ սովորելու նպատակով, ուրախությանս չափ ու սհաման չկար։ Շնորհակալություն՝ Ելենա ջան։ Թող ասածս շատ երևակայական հնչի, բայց ինձ թվում է, որ քանի դեռ հայ ազգը կա աշխարհի երեսին, հայկական ասեղնագործ ժանյակը փոխանցվելու է սերնդե-սերունդ։ Եվ այդ կապը սերունդների միջև երբեք չի ընդհատվել։ Հ․Իգիթյանի անվան Գեղագիտական Ազգային կենտրոնի մանկավարժ-ուսուցիչ-դաստիարակ-մասնագետ-վարպետ-դասավանդող՝ Լուսինե Մխիթարյան։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել