Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ավարտվեց 2021թ․ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան․ Սմբատ Գոգյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
17 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Smbat Gogyan ն իր էջում ամփոփ ներկայացրել է 2021թ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան։ Մասնավորապես, նա գրել է․

Ավարտվեց 2021թ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան։ Այն աննախադեպ հաջող էր հայաստանցի աշակերտների համար (և’ մաթեմատիկան, և’ ֆիզիկան, և’ ինֆորմատիկան)։ Այս տարի Քվանտ վարժարանի և ֆիզմաթ դպրոցի աշակերտները շահեցին այնքան ոսկե մեդալներ (+-), որքան շահել էին վերջին 10 տարիներին միասին։ Միայն մաթեմատիկայից շահեցին 4 ոսկե մեդալներ: Բայց այս հաջողության ֆոնին չեմ կարող չնշել ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցի Ruben Hambarcumyan -ին։ Նա շահեց արծաթե մեդալ, բայց.

  1. Ճիշտ լուծած թիվ 1 խնդրի գրավորը շփոթմունքի արդյունքում հայաստանցի պատասխանատուները չեն ուղարկել կազմակերպիչներին (կորցրեց 7 միավոր)։
  2. Ճիշտ լուծած թիվ 2 խնդիրը 7 բալից գնահատվեց 6 միավոր` առանց որևէ պարզաբանման։
  3. Մասամբ լուծած թիվ 5 խնդրի լուծման թարգմանությունը կազմակերպիչները չնայեցին ու 4 բալի փոխարեն գնահատեցին միայն 1 միավոր։
    Արդյուքնում Ռուբենը փայլուն ոսկե մեդալի փոխարեն արժանացավ արծաթե մեդալի։ Այսպիսի դաժան հարվածներից պետք է չհուսահատվել ու շարունակել նույն ոգով։ Հաջողությունները միշտ էլ առջևում են լինում, իսկ անցյալում մնում է կենսափորձը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել