Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մեր մաթեմատիկայի խմբակի շնորհալի երեխաները մաթեմատիկայի օլիմպիադայում գրանցեցին նշանակալի արդյունքներ․ Կապանի մաթեմատիկայի խմբակ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
12 Views

Կապանի Մաթեմատիկայի Խմբակ ֆեյսբուքյան էջից․

Մեր մաթեմատիկայի խմբակի շնորհալի երեխաները 6 ամիս ջանասիրաբար աշխատելուց հետո մաթեմատիկայի օլիմպիադայում գրանցեցին նշանակալի արդյունքներ։ Մենք ունենք 15 աշակերտ, որոնք անցել են օլիմպիադայի մարզային փուլ.
5֊րդ դասարան՝ 3 աշակերտ
6֊րդ դասարան՝ 8 աշակերտ
8֊րդ դասարան՝ 2 աշակերտ
10֊րդ դասարան՝ 1 աշակերտ
11֊րդ դասարան՝ 1 աշակերտ
Շնորհակալություն ենք հայտնում մեր ուսուցիչներին՝ Ալեքսանդր Կարալյանին, Գագիկ Մաղաքյանին, Լյով Փանոսյանին և Վահե Կարագուլյանին, ինչպես նաև կազմակերպիչ Գարիկ Ավետիսյանին, իրենց աշխատանքին նվիրվելու և այն բարձր արդյունավետությամբ կատարելու համար։
Օլիմպիադայի մարզային փուլ չանցած աշակերտներին հորդորում ենք չվհատվել և կրկնակի եռանդով պատրաստվել հաջորդ տարվա օլիմպիադային։
Շուտով մեր մաթեմատիկայի խմբակում կսկսվի ընդունելության նոր շրջան՝ այս անգամ արդեն ողջ Սյունիքի մարզի աշակերտների համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել