Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հատված՝ դեռ 2019թ․ կազմած և թղթի վրա մնացած ծրագիր-առաջարկներից․ Դավիթ Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Davit Davtyan -ը ներկայացրել է իր կազմած մի շարք ծրագրերից հատվածներ։ Տեքտն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

ՄԱՍ 2
Հատված թղթի վրա մնացած ծրագիր-առաջարկներից, որը կազմել եմ դեռ 2019 թվականին…
Գյուղատնտեսական կրթություն ավագ դասարանի աշակերտներին։
​Ապահովելով միայն գյուղատնտեսական տեսական կրթություն, դա նույնն է, երբ փորձենք մեքենա վարել սովորեցնել առանց մեքենայի։ Հնարավոր չէ։ Գործնական պարապմունքներ. թերևս սա է արդյունքի հասնելու ճիշտ ճանապարհը։
​Փուլ 1
​Ուսումնական կենտրոնի հիմնում
​Ուսումնական կենտրոնի տեղն ընտրում ենք այնպես, որ հնարավորություն ունենանք ներգրավել առավելագույնս շատ երեխաների, հարմար լինի աշխատել մի քանի համայնքների հետ միաժամանակ։
​Ըստ նախկինում արդեն կատարված հետազոտությունների (կլիմա, հող և այլն)՝ ընտրում ենք տվյալ տարածքում աճող այն մշակաբույսերը, որոնք շուկայում պահանջված են և ապահովում են առավելագույն բերքատվություն։ Տեսակները ընտրելիս ուշադրություն ենք դարձնում նաև այն հանգամանքին, որպեսզի կենտրոնում ունենանք տվյալ տեղանքին բնորոշ ավանդական մշակաբույսերը:
​Արդեն ընտրված յուրաքանչյուր տեսակ մշակաբույսի համար հատկացնում ենք կոնկրետ տարածքներ: Եթե տվյալ տարածքում զարգացած է այգեգործությունը կամ կան նախադրյալներ այգեգործությունը զարգացնելու համար, հատկացնում ենք նաև տարածք՝ փոքր տնկարանային տնտեսություն հիմնելու նպատակով: Ուսումնական կենտրոնը համալրում ենք ժամանակակից գործիքներով՝ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև գործիքների շահագործման պայմաններին երեխաներին ծանոթացնելու նպատակով: ​
Փուլ 2
​Երեխաների ընտրություն
​Մասնագետների կողմից կատարվում է այցեր մարզային ավագ դպրոցներ։ Երեխաների հետ սկսում են քննարկել, թե ինչ մասնագիտական ընտրություն են կատարել, տեսնո՞ւմ են իրենց հետագա կյանքը գյուղում, արդյո՞ք հետաքրքրված են և ցանկություն ունեն զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Մասնագետները երեխաներին ներկայացնում են իրենց իսկ գյուղի հնարավորությունները. ինչպես կարելի է զբաղվել արդյունավետ գյուղատնտեսությամբ, շուկայում պահանջարկ ունեցող ինչ նոր մշակաբույսեր կարելի է աճեցնել և այլն։ Կատարվում են համապատասխան քննարկումներ երեխաների ծնողների հետ, ներկայացնում են առաջարկը, ըստ որի երեխաները իրենց կամ հարևան համայնքում գործող գյուղատնտեսական ուսումնական կենտրոնում դպրոցական դասերի հետ զուգահեռ, ազատ օրերին, ինչպես նաև ամառային արձակուրդների ընթացքում կարող են անցկացնել տեսական և պրակտիկ դասընթացներ՝ ներգրավվելով կենտրոնի աշխատանքներին։ Պայմանավորված վերջիններիս ցանկությամբ՝ կատարվում է նախնական գրանցում։
​Գրանցված երեխաներից կատարվում է վերջնական ընտրություն՝ հիմնվելով կոնկրետ հանգամանքների վրա։ Երեխաներին տեղյակ է պահվում իրենց ընտրվելու մասին։
​Փուլ 3
​Ուսուցում
​Գործը կազմակերպում ենք այնպես, որպեսզի երեխաները ներգրավվեն աշխատանքներին՝ սկսած առաջին օրվանից՝ հողի նախապատրաստական աշխատանքներից:
​Կենտրոնում հատուկ ուշադրություն ենք դարձնում արտադրական շղթայի առկայությանը: ​
​Վերջում երեխաները, որպես իրենց կատարած աշխատանքի փոխհատուցում ստանում են իրենց նախընտրած ճյուղի գործունեությունը սկսելու հիմքը, օրինակ, կախված մշակաբույսերի առանձնահատկություններից՝ սերմեր, սածիլներ, տնկիներ, գյուղաշխատանքի համար նախատեսված գործիքներ և այլն:
​Որպես այլընտրանք փորձարարական և ուսուցման կենտրոնների հիմնման համար ավելի բյուջետային տարբերակ կարող է ծառայել համագործակցությունը ֆերմերների հետ, այսինքն՝ երկու կենտրոններն էլ հիմնվեն՝ օգտվելով մասնավոր տնտեսությունների ամբողջ ռեսուրսներից: Օրինակ՝ գործնական պարապմունքները կազմակերպվեն արդեն իսկ հիմնված այգիներում կամ ցանքատարածություններում, իսկ փորձերը իրականացվեն տնտեսության ներսում՝ համապատասխան հսկողության տակ՝ մասնագետ ֆերմերի կողմից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել