Դիտումների քանակը` 12
ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 6-7-րդ դասարանների միջհամայնքային փուլում Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը գրանցեց գերազանց արդյունք՝ զբաղեցնելով երկրորդ պատվավոր տեղը։
Այս հաջողությունը մեր սովորողների թիմային ոգու, մարզական պատրաստվածության, համառության և նպատակասլացության արդյունքն է։
Շնորհավորում ենք մեր սաներին և նրանց մարզիչ Արամ Դարբինյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, անսպառ եռանդ և մարզական մեծ ձեռքբերումներ։