Գորիսի ԲԿ-ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացումը՝ միջազգային փորձի միջոցով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը. Արթուր Տոռոզյան

Գորիսի ԲԿ-ի բժիշկ-ստոմատոլոգ Արթուր Տոռոզյանը վերջերս մասնակցել է Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացված 5-օրյա միջազգային կոնֆերանս-դասընթացին։

Միջոցառմանը մասնակցել են նաև տարբեր երկրների առաջատար մասնագետներ, ինչը հնարավորություն է տվել ծանոթանալու ժամանակակից ստոմատոլոգիայի նորագույն մոտեցումներին, մեթոդներին և գործնական փորձին։

Դասընթացի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել իմպլանտների վրա պրոթեզավորմանը և վիրաբուժական ոսկրային հավելման մեթոդներին։

Միջազգային մասնագիտական նման միջոցառումներին մասնակցությունը կարևոր քայլ է բժշկի գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացման, նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու և միջազգային փորձը տեղում կիրառելու համար։

Արթուր Տոռոզյանի համար այս 5-օրյա դասընթացը ևս մեկ կարևոր հնարավորություն էր՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, փոխանակելու մասնագիտական փորձ և շարունակելու իր աշխատանքը ժամանակակից ստոմատոլոգիայի պահանջներին համապատասխան։

Գորիսի ԲԿ֊ն հետամուտ լինելով բժշկական օգնության և սպասարկման բնագավառում որակյալ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը քայլ առ քայլ գնում է դեպի նպատակ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել