Գորիսի ԲԿ-ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացումը՝ միջազգային փորձի միջոցով

Գորիսի ԲԿ-ի բժիշկ-ստոմատոլոգ Արթուր Տոռոզյանը մասնակցել է Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացված 5-օրյա միջազգային կոնֆերանս-դասընթացին։ Մասնագիտական ծրագրի ընթացքում նա ծանոթացել է ժամանակակից ստոմատոլոգիայի նորագույն մոտեցումներին, այդ թվում՝ իմպլանտների վրա պրոթեզավորման և վիրաբուժական ոսկրային հավելման մեթոդներին։

Continue ReadingԳորիսի ԲԿ-ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացումը՝ միջազգային փորձի միջոցով

Սյունիքում քննարկվել է ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագիրը

Սյունիքի մարզպետի աշխատակազմում քննարկվել է ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստան․ դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման ենթածրագրի ընթացքը։ Հստակեցվել են այն բնակավայրերը, որտեղ առաջնահերթ կիրականացվեն նախագծային աշխատանքներ, որից հետո նախատեսվում է անցնել շինարարության փուլին։

Continue ReadingՍյունիքում քննարկվել է ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագիրը

Իշխանությունները նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում․ Տիգրան Աբրահամյան

Զինված ուժերում գրանցվող մահվան ելքով միջադեպերին արձագանքելիս ՔՊ ներկայացուցիչները՝ ամենավերևից մինչև պաշտպանության նախարար, համեմատության մեջ են դնում նախորդ տասնամյակների վիճակագրության հետ՝ փորձելով ցույց տալ, որ նման դեպքեր նախկինում էլ են եղել։ 10 տարի առաջ բանակում անձնակազմի թիվն այլ էր՝ իմ մոտավոր գնահատականներով՝ 35-40%-ով ավելի։ Եվ պայմանական 2015 թվականի 8 դեպքը համեմատելի չէ այսօրվա 8 դեպքի հետ։

Continue ReadingԻշխանությունները նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում․ Տիգրան Աբրահամյան

Քաշունիում կառուցվում է նոր ոռոգման ջրագիծ

Բնակավայրում կառուցվում է շուրջ 1,6 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ, որը կնպաստի գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ ոռոգմանը և գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանը։ Աշխատանքների ընթացքը մշտապես վերահսկվում է Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի կողմից։

Continue ReadingՔաշունիում կառուցվում է նոր ոռոգման ջրագիծ