Մեր աշակերտները շարունակում են իրենց հաղթարշավը մաթեմատիկայի օլիմպիադաներում ![]()
Մարզային փուլին մասնակցող 7-11-րդ դասարանցի 28 սաներից 15-ը հաղթահարել են մարզային օլիմպիադայի անցողիկ շեմերը և կմասնակցեն մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադային, որը կանցկացվի փետրվարի 14-ից 16-ը Ֆիզմաթ դպրոցում։
Հանրապետական օլիմպիադային մասնակցում են 7-րդ և ավելի բարձր դասարաններում սովորող աշակերտները, և խմբակի 30 5-6-րդ դասարանցի աշակերտները, ովքեր մասնակցեցին մարզային օլիմպիադային չեն կարող անցնել հանրապետական փուլ, բայց նշենք, որ նրանք ևս լավ արդյունք են ցուցաբերել՝ երեխաներից 4-ը հավաքել են 14 միավորից ավելի։
Ցանկանում ենք նաև շնորհավորել Գագաթ մաթեմատիկայի խմբակ -ի աշակերտներին, ովքեր ևս լավ արդյունքներ ցույց տվեցին արդեն Երևանում, և առհասարակ բոլոր աշակերտներին, ովքեր սիրում են մաթեմատիկան և հետաքրքրությամբ սովորում են։ Կարևորագույն պարգևը գիտելիքներն են, իսկ օլիմպիադան ուղղակի հնարավորությունէ փորձելու ուժերը և ոգեշնչվելու։