Մեր կողքին, մեր աչքի առաջ կայանում է պետություն՝ Ադրբեջան, ժողովուրդ՝ ադրբեջանցի։ Մեր հայկական բնիկ տարածքների վրա, մեր մշակույթի յուրացմամբ, մեր պատմության խեղաթյուրմամբ, մեր սխալների շնորհիվ։
Նրանց պետականամետ մոտեցումը՝ բազմալեզու գրահրատարակչությանը, սոցիալական մեդիաների լայն կիրառմամբ, քարոզչական լրատվամիջոցների գրագետ օգտագործմամբ և կենտրոնացված ֆինանսավորմամբ, բերում են իրենց սպասված արդյունքին։ Նրանց մատուցած "կեղծիքը" համարվում է իրականություն։ Արհեստական բանականությունը՝ քանի որ այդ նյութերը ծավալուն են ու ավելի շատ, համարում է ավելի ճիշտ, հայկականը ոչ հավաստի։ Սա շատ անսպասելի նորություն է, որը ազդելու է շատ արագ ու բերելու է անկանխատեսելի հետևանքների։