Գորիս համայնքում կգործի շարժական ատամնաբուժական կլինիկա. համայնքի ղեկավարն ընդունել է «ՕՀՖԱՐ» հիմնադրամի ներկայացուցիչներին
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է «ՕՀՖԱՐ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացմանն ուղղված նոր ծրագիրը։
Մասնավորապես, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի միջև համագործակցության շրջանակներում Գորիս համայնքի տարածքում գործունեություն կսկսի շարժական ատամնաբուժական բարեգործական կլինիկան։ Ծրագիրն իրականացվում է բացառապես բարեգործական հիմունքներով և նպատակ երեխաներին մատուցել անվճար և որակյալ ատամնաբուժական ծառայություններ։
Ծրագրի մանրամասների քննարկման արդյունքում որոշվել է, որ.
Առաջիկա ամիսներին շարժական կլինիկայի բժիշկները կայցելեն համայնքի տարբեր բնակավայրեր։
Ծառայությունների մատուցման մեկնարկը կտրվի Ակներ և Վերիշեն բնակավայրերից։
Անվճար բուժօգնություն կստանան 5 տարեկանից բարձր երեխաները ։
Բացի բուն բուժօգնությունից, հանդիպման ընթացքում կարևորվել է նաև տեղի մասնագետների կարողությունների զարգացումը։ Քննարկվել է Գորիս համայնքի ատամնաբուժական ծառայություն մատուցող բժիշկների համար մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման հարցը՝ հիմնված ոլորտի ֆրանսիական առաջավոր փորձի վրա։
Համայնքի ղեկավարը ողջունել է նախաձեռնությունը՝ ընդգծելով նմանատիպ սոցիալական և առողջապահական ծրագրերի կարևորությունը համայնքի բնակչության կյանքի որակի բարելավման գործում։