Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Կորեայի նորանշանակ դեսպանին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ–ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Չան Հո-Ջինին։

Նորին Սրբությունը, գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների և փոխգործակցության ամրապնդումն ու զարգացումը, նորանշանակ դեսպանին մաղթեց արդյունավոր առաքելություն։

Հանդիպմանը Հայոց Հայրապետը դեսպանին ծանոթացրեց նաև Հայ Եկեղեցու պատմությանը և վերջինիս ունեցած առանձնահատուկ դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում:

Դեսպան Չան Հո-Ջինն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է դիվանագիտական առաքելություն իրականացնել հարուստ մշակույթ,պատմություն և ավանդույթներ ունեցող Հայաստանում:

Դեսպանը հաստատեց, որ երկու երկրների միջև առկա են ջերմ հարաբերություններ, որոնց արդյունքում ձևավորվել է փոխգործակցություն մի շարք ոլորտներում և միջազգային հարթակներում։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին, հետպատերազմյա մարտահրավերներին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին:

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02kMEN6fs8wrD2pARHEmsPPNLf6Z7SrQbnF35dmcNFDJowt3yS6ingrDewBbAJ5SNpl&id=100067355903181&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել