Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Կայուն համայնքներ» ծրագրերը կրկին հայտարարում են «Չիր-Չիր» նախագիծը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
12 Views

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերը կրկին հայտարարում են «Չիր-Չիր» նախագիծը, որը միտված է չրարտադրության համար նախատեսված գույքի և մասնագիտական կարողությունների ներդրմամբ տնտեսություններում բնական եղանակով չորացված պտուղ–բանջարեղենի արտադրական ծավալների ավելացմանը, որն իր հերթին կապահովի լրացուցիչ եկամուտ։ Այս անգամ մասնակցել կարող են Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր, Գեղարքունիք և Սյունիք մարզերում բնակվող տնայնագործ չրագործները:

Նախագծին մասնակցնելու համար հարկավոր է նախօրոք գրանցվել այստեղ` https://form.jotform.com/SustainableCommunities/–ChirChir

և լրացնել հայտը անցնելով այս հղմամբ՝ https://drive.google.com/file/d/1btFVxICY2Ko8wD4vAJ7UGHsdSjQPJVv2/view

Նախագծի շրջանակում «Կայուն համայնքներ» ծրագրերի կողմից տրամադրվելու է.

երկօրյա վերապատրաստման դասընթաց (տեսական, գործնական)

մասնագիտական խորհրդատվություն,

տակդիր ցանցեր։

Նախագիծն իրականացվելու է մրցութային երեք փուլերով և քայլերի հետևյալ հաջորդականությամբ.

Հայտերի ընդունում,

Գործնական դասընթացի մասնակցություն,

Ծրագրի փուլերը հաղթահարած շահառուներից երեք լավագույն տնտեսությունների ընտրություն՝ մրցութային հանձնաժողովի կողմից:

Ցանկանում ենք նշել, որ դասընթացների անցկացման օրերի ու ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրենք հավելյալ հրապարակման միջոցով: Այս փուլում դեռևս իրականացվում է հայտերի ընդունման ընթացակարգը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ մարտի 14-ը ժամը 18:00-ն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել աշխատանքաին օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-ից մինչև 17:00 հետևյալ հեռախոսահամարով՝ +374 96 439323:

Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերի «Արարատ, Արագածոտն, Արմավիր և Կոտայք մարզերի գյուղական համայնքների բնականոն կյանքի վերականգնում դիմակայունության ամրապնդման միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0335M7bcerXkM4cAixyW9tgMjLEqwjQgFn1P5nY7tbJxY7WfNMB7HSn6PdhNeMbGw6l&id=100069580612382&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել