FIP.am-ի քարոզչական ուղեծիրը
2024 թվականի օգոստոսից մինչև 2026 թվականի մայիսը ուսումնասիրել ենք «Փաստերի ստուգման հարթակ» Fip.am-ի այն հրապարակումները, որտեղ նյութերը գնահատվել են որպես «սխալ», «կեղծ» կամ մանիպուլյատիվ»։
Ուսումնասիրվել է 100 հրապարակում։
Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը․
33% — նյութեր, որոնք ուղղված են ընդդիմադիր ուժերի կամ ընդդիմադիր նարատիվների դեմ
21% — հակառուսական fact-checking, որը համընկնում է գործող իշխանության արտաքին քաղաքական գծի հետ
15% — հրապարակումներ, որոնք ուղղակիորեն հաստատում կամ պաշտպանում են իշխանության նարատիվները
19% — հրապարակումներ, որոնք վիճարկում կամ թուլացնում են իշխանության պնդումները
12% — չեզոք / միջազգային թեմաներ
Այսինքն՝ հրապարակումների շուրջ 69%-ը քաղաքական ազդեցության առումով համընկնում է իշխանության շահերի կամ նարատիվների հետ, մինչդեռ միայն 19%-ն է ուղղված իշխանության պնդումների քննադատությանը։
Ստացվում է մոտավորապես 3.6։1 հարաբերակցություն՝ հօգուտ իշխանական օրակարգի։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խնդիրը միայն առանձին կողմնակալությունը չէ, այլ խմբագրական ընտրության համակարգային ուղղվածությունը․
արտաքին քաղաքական դաշտում՝ ռուսական նարատիվների դեմ պայքար
ներքին քաղաքական դաշտում՝ ընդդիմության դիսկրեդիտացում
և մի շարք դեպքերում՝ իշխանության հաղորդագրությունների փաստացի վավերացում
Միևնույն ժամանակ իշխանությանը քննադատող հրապարակումների առկայությունը ստեղծում է հավասարակշռության և անկախության տպավորություն, սակայն ընդհանուր բաշխվածությունը ցույց է տալիս հստակ անհամաչափություն։