Փայլուն հաղթանակ՝ «Կորիզ» անգլերենի մրցույթում
Մեծ հպարտությամբ և ուրախությամբ հայտնում ենք, որ մեր դպրոցի աշակերտ Դանիել Ալավերդյանը «Կորիզ» կրթական նախաձեռնության կազմակերպած անգլերենի մրցույթում, որին հանրապետության տարբեր մարզերից մասնակցել է շուրջ 4000 աշակերտ, զբաղեցրել է պատվավոր 1-ին հորիզոնականը։Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները «Կորիզի» կողմից արժանացել են արժեքավոր նվերների։
Սակայն մրցույթի շրջանակում առաջին հորիզոնականը զբաղեցրած աշակերտների շարքում անգլերենի մրցույթից առանձնացվել են նաև լավագույններից լավագույնները՝ ընդամենը երկու աշակերտ։ Ուրախությամբ նշում ենք, որ նրանցից մեկը մեր աշակերտ Դանիել Ալավերդյանն է, որը «Գլոբալ Բրիջ» կազմակերպության կողմից ստացել է նաև ճամբարի մասնակցության հնարավորություն։
Այս հաջողությունը Դանիելի գիտելիքների, աշխատասիրության, հետևողականության և նպատակասլացության արդյունքն է։
Սրտանց շնորհավորում ենք Դանիելին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ։
Շնորհակալություն ենք հայտնում նաև անգլերենի ուսուցչուհի Գոհար Բալասանյանին՝ աշակերտի գիտելիքների զարգացմանն ու այս հաջողությանը նպաստելու համար։
Հպարտ ենք մեր աշակերտներով և նրանց ձեռքբերումներով։