
Իրանի պետական համակարգի «մոզաիկական» դիմակայունությունը․ Աբբաս Արաղչիի բացահայտումները
Վավերագրող Ջավադ Մոգուիին տված ծավալուն հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ուշագրավ մանրամասներ է հայտնում 40-օրյա պատերազմի և ճգնաժամային իրավիճակներում իրանական պետական ապարատի գործողությունների մասին։ Նա բացահայտում է, որ հոգևոր առաջնորդի հաստատած հատուկ «110 կոդով» նախատեսված է եղել ղեկավարության կորստի դեպքում պետական մարմինների ինքնուրույն գործողությունների հստակ ծրագիր։Հոգևոր առաջնորդի կեցավայրի ռմբակոծությունից հետո Արաղչին, նույնիսկ կապի բացակայության պայմաններում, անմիջապես կապ է հաստատել Պարսից ծոցի արաբական երկրների հետ՝ զգուշացնելով ԱՄՆ ռազմակայաններին հասցվելիք պատասխան հարվածների մասին։ Սա փաստում է, որ ոչ միայն Իրանի զինված ուժերը, այլև ողջ պետական համակարգը գործում է նախապես մշակված ինքնավար («մոզաիկական») կառավարման սկզբունքով։








