Դավիթ Գալոյան․ Մատչելի ճշգրիտ զինամթերքի զանգվածային արտադրությունն ու երկարաժամկետ պատվերները ոլորտի հիմնական ուղղությունն են․ Հայաստանի համար սա ուշադրության արժանի մոդել է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Վերջին լրահոսի ամենանշանակալի ռազմարդյունաբերական իրադարձությունը Պենտագոնի և BAE Systems-ի՝ APKWS կառավարման հավաքածուների արտադրության վերաբերյալ համաձայնությունն է։ Այն հայտարարվել է հոկտեմբերի 19-ին

Համաձայնությունը նախատեսում է՝

– Տարեկան մինչև 25 000 հավաքածուի գնում՝ մինչև յոթ տարի ժամկետով։

– Դաշնակիցների պատվերների դեպքում արտադրության ընդլայնում՝ մինչև տարեկան 35 000։

– Գնումները դեռ պահանջում են Կոնգրեսի հավանությունն ու ֆինանսավորումը․ վերջնական արժեքը չի հրապարակվել։

APKWS-ը չկառավարվող 70 մմ հրթիռները դարձնում է լազերային ուղղորդմամբ ճշգրիտ զինամթերք։ Այն նաև կիրառվում է դրոնների դեմ՝ որպես ավելի թանկ օդային հրթիռների մատչելի այլընտրանք։

Սա ցույց է տալիս ոլորտի առանցքային ուղղությունը՝ համեմատաբար մատչելի ճշգրիտ միջոցների զանգվածային արտադրություն և երկարաժամկետ պատվերներով արտադրական շղթայի կայունացում։

Հայաստանի համար նույնպես ուշադրության արժանի է այս արդյունաբերական մոդելը՝ կանխատեսելի պահանջարկ, ստանդարտացում և մասշտաբավորվող արտադրություն

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել