Ընտրված նյութեր ֊ Տարածաշրջան

Աշխարհ

Իրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա

«Իրանի շուրջ իրավիճակը, որը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհրահրված ագրեսիայի, մնում է բարդ։ Հակամարտությունը նախկինի պես լուծված չէ, այն արձագանքում և միահյուսվում է Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի այլ ճգնաժամային գործընթացների հետ։ Ծայրահեղ տագնապ են հարուցում ազդանշաններն այն մասին, որ նոր ուժային գործողություններ են ծրագրվում Իրանի դեմ», – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Կարդալ ավելին
Աշխարհ

90 օր եթե Իրանի հետ սահմանը փակվի մեր երկրում տնտեսական ճգնաժամ կլինի

90 օր եթե Իրանի հետ սահմանը փակվի մեր երկրում տնտեսական ճգնաժամ կլինի նորից ապրանքների գնաճ ու առաջնային օգտագործման ապրանքների կռիզիս, արդյո՞ք մեր պետությունը պատրաստվել է դրան, թե՞ բավարարվում է միայն մուղամի տակ հեծանիվ վարելով ու սին խաղաղության խոստումներ տալով։

Կարդալ ավելին
Աշխարհ

ԱՄՆ հետախուզությունը հրապարակել է Չինաստանի գերգաղտնի «Շենլուն» տիեզերական ինքնաթիռի լուսանկարը

«Շենլունը» 2020 թվականից իրականացրել է մի քանի երկարատև ուղեծրային առաքելություն, իսկ 2026 թվականի փետրվարի 7-ին մեկնարկել է չորրորդ թռիչքը։ Ամերիկյան հետախուզության գնահատմամբ՝ սարքը կարող է մանևրել տիեզերքում և փոխազդել ուղեծրում գտնվող այլ օբյեկտների, այդ թվում՝ ամերիկյան արբանյակների հետ։

Կարդալ ավելին
Աշխարհ

ԱՄՆ-ի դերի փոփոխությունը համաշխարհային անվտանգության համակարգում

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը համաշխարհային անվտանգության երաշխավորի դերի ավարտի մասին նոր հարցեր է առաջացնում Վաշինգտոնի արտաքին քաղաքականության և Մերձավոր Արևելքի ապագա անվտանգության ճարտարապետության վերաբերյալ։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել արագացնել գիտության զարգացումը ԱՄՆ-ի հետ պատերազմից հետո

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչ է արել արագացնել երկրի գիտական և տեխնոլոգիական զարգացումը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտից հետո։

Ինչպես հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը, Խամենեիին վերագրվող հայտարարության համաձայն՝ Իրանը պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի հիմնարար գիտությունների զարգացմանը, ընդլայնի գիտական հետազոտությունների շրջանակը և ուսումնասիրի մինչ այժմ չհետազոտված ուղղությունները։

Իրանի գերագույն առաջնորդն ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և վերացնել տեխնոլոգիական խոչընդոտները, որոնք սահմանափակում են երկրի գիտական ու տեխնոլոգիական հնարավորությունները։

Կարդալ ավելին
Եվրոպայի պետական համակարգերը՝ PHP-ի կրիտիկական խոցելիությունների վտանգի տակ
Աշխարհ

Եվրոպայի պետական համակարգերը՝ PHP-ի կրիտիկական խոցելիությունների վտանգի տակ

PHP համակարգում հայտնաբերված երկու կրիտիկական խոցելիությունները կարող են հարձակվողներին հնարավորություն տալ հեռակա կարգով վնասաբեր կոդ գործարկել սերվերներում։ Հաղորդումների համաձայն՝ մի շարք եվրոպական երկրներում պետական կառույցների համակարգերի անվտանգության հետ կապված խնդիրներ են արձանագրվել։

Կարդալ ավելին
Սոց․ցանցեր

«Վագների» ուժերի գտնվելու վայրը՝ հարցականի տակ․ հաղորդվում է կորպուսի անհետացման մասին

Հունական մամուլին վերագրվող հրապարակման համաձայն՝ Բելառուսում տեղակայված «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերի տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը մտահոգություններ է առաջացրել հնարավոր վերատեղակայման և Ուկրաինայի հյուսիսային ուղղությամբ սպառնալիքների շուրջ։

Կարդալ ավելին
Գորիս

Մի գուցե մարզերի բնակիչները կոշիկները Երևանի մուտքի մոտ հանեն ու ոտաբոբիկ մտնեն իրենց մայրաքաղաք. Արև Աբելյան

Երևանը միայն երևանցիների՞ մայրաքաղաքն է…

Խայտառակությո՛ւն։

Ի՞նչ է նշանակում՝ մարզերում գրանցված մեքենաները չեն կարող մուտք գործել Երևան։ Ո՞րն է այդ սահմանափակման առավելությունը, և ինչո՞վ են մեղավոր մարզերի բնակիչները։

Ի՞նչ եք ուզում՝ մարդիկ վաճառեն իրենց տները, թողնեն իրենց բնակավայրերն ու տեղափոխվեն Երևա՞ն, որպեսզի կարողանան ազատ տեղաշարժվել և այցելել մայրաքաղաքում իրենց անհրաժեշտ վայրերը։

Կարդալ ավելին
Աշխարհ

Ամեն դեպքում Եվրոպան փոխվում է և դեռ ավելին է փոխվելու․ Արա Պողոսյան

Գերմանիայում և Ֆրանսիայում աջ կողմնորոշման ուժերը ընդլայնում են իրենց ազդեցությունը և հնարավոր է, որ այս երկրներում աստիճանաբար աջերը կգան իշխանության: Դա նշանակում է Ֆրանսիայում և Գերմանիայում ազգային օրակարգերի դոմինանտություն և ԵՄ-ին տրվող քաղաքական նշանակության նվազում:

Կոլեկտիվ անվտանգության համակարգին զուգահեռ կամ գուցե առավել ազգային անվտանգության համակարգին կտրվի մեծ ռեսուրսներ և Գերմանիան ու Ֆրանսիան կձգտեն հին աշխարհամասը վերադարձնել համաշխարհային ազդեցության վերաբաժանման մրցասպարեզ, որտեղ՝ նախ կբաժանվեն ազդեցության գոտիներն հենց հին աշխարհամասում…

ԵՄ-ն չի մնա այն տեսքով, ինչպիսին կա

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։