Ընտրված նյութեր ֊ Տարածաշրջան

Աշխարհ

Մենք խելագարվել ենք, քանի որ թույլ ենք տալիս արտաքին ուժերին ու ալգորիթմներին խաղալ մեր ժողովրդավարության հետ․ Մակրոն

Անհեթեթությունն այն է, որ մենք թույլ ենք տալիս ստվերային արտաքին ուժերին մանիպուլացնել մեր ժողովուրդին, իսկ մի բուռ մարդկանց ձեռքում գտնվող ալգորիթմներին՝ ուղղորդել մեր նախասիրություններն ու ընտրությունը։ Սա ողջամիտ վարքագիծ չէ մերօրյա ժողովրդավարական հասարակությունների համար։

Կարդալ ավելին
Աշխարհ

Աֆրիկան իրական չափերով․ ՄԱԿ֊ը հաստատեց նոր քարտեզը․ ԱՄՆ֊ն դեմ էր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է աշխարհի քարտեզի բարեփոխված տարբերակը՝ ավելի իրատեսական մասշտաբներով։ Համապատասխան բանաձևին աջակցել են 164 պետություններ, ԱՄՆ-ը քվեարկել է դեմ, վեց երկիր ձեռնպահ

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

ԳԲՊՔ֊ի ուսանողները կարտոֆիլի բերքահավաքին․ լուսանկարներ

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի «Ֆերմերային տնտեսության կազմակերպում» մասնագիտության աշկերտները փորձի փոխանակման այց կատարեցին Լոռի՝ միանալով Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի նույն մասնագիտության աշկերտներին։

Քանի որ Սյունիքում նման ծավալի կարտոֆիլի դաշտեր գրեթե չկան, այցը Գորիսի աշկերտների համար հնարավորություն էր ծանոթանալու դաշտավարության կազմակերպմանը հենց իրական աշխատանքային միջավայրում՝ բերքահավաքի շրջանում։

Ստեփանավանի քոլեջի հետ համագործակցող ֆերմերները կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացնելով կարտոֆիլի տարբեր սորտերը, դրանց ընտրության, մշակության և բերքահավաքի առանձնահատկությունները։

Կարդալ ավելին
Աշխարհ

Ձևավորվում է հայկական սոց․ ցանց ֊ առաջնային հավաքվում են մտավորականները

Մի քանի օր է, ինչ նոր վերնախավ ձևավորելու նպատակով զուտ ազգային ցանցին՝ «Միտանիքին» միանալու հրավերներ ենք ուղարկում ծանոթ և անծանոթ հեղինակավոր մտավորականներին, գիտնականներին, մասնագետներին։

Կարդալ ավելին
Երանի եք տալու Պուտինին, երբ գա նրա հաջորդը. Տոկաևի սենսացիոն հայտարարությունը ԵՄ֊ում
Աշխարհ

Երանի եք տալու Պուտինին, երբ գա նրա հաջորդը. Տոկաևի սենսացիոն հայտարարությունը ԵՄ֊ում

Հարցն այն է, որ Տոկաեւը կարծես թե մինչ այդ չի արտահայտել այդպիսի խորը ռեվերանս ենթադրող մտքեր։ Ընդ որում, մտքեր, որոնք բացի իր անձնական ընկալման մասին լինելուց, նաեւ մեսիջ են Եվրոպային ու աշխարհին։

Այսինքն, Տոկաեւը Գերմանիայում ասում է՝ Պուտինը լավագույնն է, որ դուք կարող եք «ունենալ» ՌԴ նախագահի պաշտոնում։ Այլ կերպ ասած, ըստ Տոկաեւի հայտարարության տողատակի, «երանի եք տալու Պուտինին, երբ գա նրա հաջորդը»։

Իհարկե Պուտինը հավերժ չէ, սակայն այստեղ Տոկաեւի ազդակը Եվրոպային թերեւս հետեւյալն է՝ պայմանավորվեք հիմա Պուտինի հետ, որպեսզի, երբ գա նրա հաջորդը, արդեն լինեն պայմանավորվածություններ, այլապես հետո դրանք լինելու են ավելի վատը։

Կարդալ ավելին
Ո՞վ կարող էր «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Գիտություն եվ բիզնես

Ո՞վ կարող էր «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

Այն, որ այդ հակահայկական վանդալիզմը կարող էր իրականացվել ՔՊ-ական խունտայի հրահանգով, ինքնին հավանական է։ Բայց այս պահի դրությամբ դա միակ վարկածը չպետք է լինի։ Ոչ պակաս հնարավոր է, որ ՀՀ Անկախության օրվա նախօրեին նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ Բաքվից կամ Անկարայից իջեցված ուղիղ հրամանով։ Այսօր այդ թշնամի պետությունների բազմաթիվ գործակալներն ու շարժունակ գործակալական խմբերը կարող են անարգել գործել Երևանի փողոցներում՝ քողարկվելով, մասնավորապես, մոտոցիկլետներով երթևեկող, սաղավարտներով ու դեմքերն ամբողջովին ծածկած առաքիչների տեսքով։

Կարդալ ավելին
Ադրբեջանը պետական մասշտաբով իրականացնում է «Արևմտյան Ադրբեջան» քարոզչություն
Աշխարհ

Ադրբեջանը պետական մասշտաբով իրականացնում է «Արևմտյան Ադրբեջան» քարոզչություն

Սա լուսանկար է չորս օր առաջ Ադրբեջանի տեխնիկական համալսարանում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է» թեմայով միջոցառումից։ Այս միջոցառումը լուսաբանվել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական ծառայության կողմից։ Իրենց հրապարակած նյութից տեղեկանում ենք, որ այս ադրբեջանցի երիտասարդներին հավաքել են Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի քարոզ իրականացնելու համար։ Ըստ նյութի՝ բանախոս «պրոֆեսորները» խոսել են այն մասին, թե իբր «Արևմտյան Ադրբեջանի տարածքի աստիճանական վերածումը Հայաստանի՝ վերջին երկու դարերի ընթացքում սրված վերաբնակեցման, վարչատարածքային փոփոխությունների և էթնիկ զտումների քաղաքականության արդյունք է

Կարդալ ավելին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը
Աշխարհ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը Խորհրդի նիստում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։

«Այս ամիս լրանում է երեք տարին այն օրվանից, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը և այնտեղից ամբողջությամբ տեղահանեց նրա հայ քրիստոնյա բնակչությանը։

Կարդալ ավելին
Աշխարհ

Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների «վերադարձի» մասին. Իրինա Յոլյան

Եթե Ադրբեջանը շարունակում է միջազգային հարթակներում ներկայացնել իր պահանջները, Հայաստանը նույնպես պարտավոր է ներկայացնել իր ժողովրդի իրավունքները։

Ալիևը կանգ չի առնում, և նրա ախորժակը պետք է զսպվի։ Ադրբեջանի զավթողական նկրտումները պետք է զսպվեն միջազգային հստակ երաշխիքներով։

Հենց այս մասին ենք մենք խոսում․ Հայաստանին պետք են ուժեղ և իրական միջազգային գործընկերներ, անվտանգության բազմաշերտ մեխանիզմներ և այնպիսի երաշխիքներ, որոնք կպաշտպանեն Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդի անվտանգությունը։

Կարդալ ավելին
Աշխարհ

9 տարեկան էի, երբ առաջին անգամ ոտք դրեցի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի․ Սյուզաննա Համբարձումյան

Մինչև հիմա հիշում եմ այն խաղաղությունը, որ զգացի եկեղեցի մտնելիս։ Ամեն ինչ այնքան սպիտակ ու լուսավոր էր, կարծես Եդեմի դարպասները բացվել էին իմ առջև։
Տարիներ շարունակ երազում էի վերադառնալ այնտեղ՝ արդեն ավելի հասուն, ավելի գիտակից, և յոթ մոմ վառել։
Բայց մոմի փոխարեն երազանքս այրվեց…29/09/2020
Եվ գուցե մի օր ես նորից կանգնեմ այնտեղ՝ յոթ մոմը ձեռքիս։ Գուցե մի օր այդ սպիտակ պատերի ներսում նորից զգամ այն խաղաղությունը, որ զգացի դեռ ինը տարեկանում։
Իսկ մինչ այդ՝ իմ յոթ մոմերը կվառվեն իմ աղոթքի մեջ, իսկ իմ աղոթքը կմնա վառված իմ ներսում

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։