Ընտրված նյութեր ֊ Մշակույթ

Թաթան դատապարտել է Սեպտեմբերի 27֊ին Հ1֊ի ցնծությունը
Գիտություն եվ բիզնես

Թաթան դատապարտել է Սեպտեմբերի 27֊ին Հ1֊ի ցնծությունը

Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:
Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:
Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև:

Կարդալ ավելին
Ադրբեջանը պետական մասշտաբով իրականացնում է «Արևմտյան Ադրբեջան» քարոզչություն
Աշխարհ

Ադրբեջանը պետական մասշտաբով իրականացնում է «Արևմտյան Ադրբեջան» քարոզչություն

Սա լուսանկար է չորս օր առաջ Ադրբեջանի տեխնիկական համալսարանում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է» թեմայով միջոցառումից։ Այս միջոցառումը լուսաբանվել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական ծառայության կողմից։ Իրենց հրապարակած նյութից տեղեկանում ենք, որ այս ադրբեջանցի երիտասարդներին հավաքել են Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի քարոզ իրականացնելու համար։ Ըստ նյութի՝ բանախոս «պրոֆեսորները» խոսել են այն մասին, թե իբր «Արևմտյան Ադրբեջանի տարածքի աստիճանական վերածումը Հայաստանի՝ վերջին երկու դարերի ընթացքում սրված վերաբնակեցման, վարչատարածքային փոփոխությունների և էթնիկ զտումների քաղաքականության արդյունք է

Կարդալ ավելին
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը
Գիտություն եվ բիզնես

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը

Սեպտեմբերի 29-ին, Ծաղկաձորում կմեկնարկի 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։

♟️ Բացման արարողության ընթացքում հանդես կգա նաև ՖԻԴԵ-ի նախագահ, Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։

🤝 Սեպտեմբերի 29-ին Թիմուր Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ողջ անձնակազմի հետ, որի շրջանակում կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր։

Կարդալ ավելին
Ակների թիմը դարձավ նախազորակոչային տարիքի մարզաձերի հաղթող
Գիտություն եվ բիզնես

Ակների թիմը դարձավ նախազորակոչային տարիքի մարզաձերի հաղթող

Սեպտեմբերի 25 – ին Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցն անցկացրեց նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի 2026թ. համայնքային փուլը։ Հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը իրենց ուժերը չափեցին տարբեր մարզաձևերից։

Լարված և դիտարժան պայքարում .

🥇 Առաջին տեղը գրավեց

Ակների միջնակարգ դպրոցի թիմը,

🥈 Երկրորդ տեղը` Գորիսի Ա.Բակունցի անվան միջնակարգ դպրոցի թիմը

🥉 Երրորդը Քարահունջի միջնակարգ դպրոցի թիմն էր։

Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին համապատասխան կարգի պատվոգրերով։

Առաջին տեղ զբաղեցրած Ակների միջնակարգ դպրոցի թիմը իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին։

Կարդալ ավելին
Խնձորեսկում տեղի է ունեցավ մեծանուն Կոմիտաս Վարդապետի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում
Գիտություն եվ բիզնես

Խնձորեսկում տեղի է ունեցավ մեծանուն Կոմիտաս Վարդապետի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում

Կոմիտասը մեր ազգային երաժշտական մշակույթի անգնահատելի ժառանգությունն է։ Նրա ստեղծագործությունները սերունդներին փոխանցում են հայ երգի ոգին, գեղեցկությունն ու ինքնատիպությունը։

Միջոցառման ընթացքում մեր սաները կատարումներով արժևորեցին Կոմիտասի թողած հարուստ ժառանգությունը՝ ևս մեկ անգամ հնչեցնելով հայ երգն ու երաժշտությունը։

Կարդալ ավելին
Պետք է հոգ տանել, որ մասնագետների ներհոսք լինի Երևանից մարզեր․ Արտուր Խոջաբաղյան
Գիտություն եվ բիզնես

Պետք է հոգ տանել, որ մասնագետների ներհոսք լինի Երևանից մարզեր․ Արտուր Խոջաբաղյան

Վերջերս տեղի է ունեցել «Zealous Tech» կազմակերպության նոր կառուցված շենքի բացումը։
Միայն Զելըսում աշխատում է շուրջ 80 հոգի։

Էս պահին մեր քաղաքում EPAM ֊ն ու DataArt֊ն էլ են գործունեություն ծավալում այս ոլորտում։

Եթե ներառենք նաեւ մարդկանց, ովքեր անցնում են դասընթացներ էդ ձեռնարկություններում, ոլորտում էս պահին ներգրաված են ավելի քան 130 մարդ։

Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է զարգացնել մարզերը և շատ կարևոր է, որ նման գործունեությունները ստանան պետական ուշադրություն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Զելըսի թիմին եւ Artak Chopuryan֊ին այս կարևոր ձեռք բերման համար և որպես գորիսեցի շնորհակալություն եմ հայտնում, որ նման ներդրում եք կատարում մեր քաղաքում։

Կարդալ ավելին
«Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության COP17 հատուկ թողարկումը
Գիտություն եվ բիզնես

«Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության COP17 հատուկ թողարկումը

Մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել և ավելի տեսանելի դարձնել այն կանանց, որոնց մասնագիտական, գիտական, կրթական կամ նորարարական գործունեությունը նպաստում է կլիմայական գործողություններին, կենսաբազմազանության պահպանությանը, կայուն զարգացմանը և կանաչ անցմանը։

Մրցանակաբաշխության շրջանակում հատկապես անմիջականորեն կիրառելի է «Կլիմայի և կենսաբազմազանության կրթություն բոլորի համար» անվանակարգը, որը նախատեսված է կրթական ծրագրերի, մեթոդաբանությունների և նախաձեռնությունների համար՝ ուղղված կլիմայի, բնության և կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքի, կարողությունների և գործնական գործողությունների ձևավորմանը։

Կարդալ ավելին
Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը հիմա էլ հետաքրքրված կրթության նվիրյալներով
Աշխարհ

Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը հիմա էլ հետաքրքրված կրթության նվիրյալներով

Բայց այստեղ էլ թաքնված է ամենավտանգավոր շան գլուխը։

2019-20 թվականներին ՀՀ վարչապետի ընտանիքի հետ կապեր ունեցող որոշ ՀԿ-ներ Արցախում հարցումներ էին անում ամենահեղինակավոր զինվորականների մասին։ Զորքից ու քաղաքացիներից հարցնում էին, թե ովքեր են ՊԲ-ում լավ ծառայում, ովքեր են ավելի սիրված ժողովրդի կողմից, ինչպես են զինվորականները պատկերացնում ռազմական բարեփոխումները, որ ունենանք Արցախի ավելի ուժեղ բանակ։

Այդ հարցումների արդյունքների ամփոփումից կարճ ժամանակ անց՝ 2020-ի գարնանը, Արցախի ՊԲ-ում պաշտոնանկ արվեցին կամ ցածր պաշտոնների տեղափոխվեցին ամենաբարձր հեղինակություն ունեցող զինվորականները, լավագույն հրամանատարներին փոխարինեցին միջակ զինվորականներով։

Կարդալ ավելին
Հայաստան

Մայր Աթոռը դատապարտել է Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները Գանձասարի և Դադիվանքի վերաբերյալ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարության մեջ Հաջիևի պնդումները որակել է որպես հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրում և կոչ արել միջազգային կառույցներին կանխել դրա յուրացման ու ոչնչացման քաղաքականությունը։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։